«Եվրոքիմի» համասեփականատեր Անդրեյ Մելնիչենկոն, ով ըստ Forbes ամսագրի վարկածի Ռուսաստանի հարուստ մարդկանց ցուցակում գրավում է 13-րդ տեղը, գերմանական նավաշինական Nobiskrug ընկերությանը պատվիրել է աշխարհի ամենամեծ զբոսանավը, հայտնում է CNBC հեռուստաալիքը:
Այն ստացել է «Սպիտակ մարգարիտ» անունը: Նրա երկարությունը 147 մետր է: Այն կունենա եռահարկ բաց ատրիում և լողավազան: Նրա անձնակազմը կկազմի 66 մարդ:
Ըստ տվյալների՝ այն պատրաստ կլինի 2016 թվականին, իսկ նավի արժեքը չի հրատարակվել: