Իտալական «Միլան»-ի կիսապաշտպան Սալի Մունտարին լքել է ակումբը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հաղորդվում է, որ կողմերի համաձայնությամբ իտալական ակումբը խզել է Մունտարիի պայմանագիրը:
Նշենք, որ Մունտարին կարող է կարիերան շարունակել անգլիական «Էվերթոն»-ում: