Tuesday, 16 04 2024
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում

Երևանից զորակոչված 43 ժամկետային զինծառայողներ 5-օրյա և 10-օրյա արձակուրդով Երևանում են

Բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու և ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում մայրաքաղաքից զորակոչված ժամկետային զինծառայողներին կարճաժամկետ արձակուրդի հնարավորություն է ընձեռվում։ Երևանի Նոր Նորք վարչական շրջանից զորակոչված 43 ժամկետային զինծառայողներ 5-օրյա և 10-օրյա արձակուրդով հունիսի 30-ից Երևանում են։

«Արդեն բարի ավանդույթ է դարձել, որ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ ու սերտ գործակցությամբ մեծ ծրագիր ենք իրականացնում՝ բանակ-հասարակություն կապն ամրապնդելուն ուղղված։ Տարին առնվազն երկու անգամ մեր զինծառայողների ծնողներին ուղեկցում ենք սահմանամերձ զորամասեր՝ տեղում իրենց զավակներին հանդիպելու: Նախորդ տարվանից սկսած, նախարարության հետ համագործակցելով, սկիզբ դրեցինք նաև մի նոր գեղեցիկ ավանդույթի, և ծառայության մեջ աչքի ընկած մեր զինվորները կարճատև արձակուրդի հնարավորություն են ստանում և հարազատ քաղաքում են հանդիպում իրենց հարազատներին: Հաջողված այս համագործակցության համար առանձնակի շնորհակալությունս եմ հայտնում ՀՀ Պաշտպանության նախարարին և վստահեցնում եմ, որ այս ծրագիրը լինելու է շարունակական։ Նաև շնորհակալ եմ բոլոր այն ծնողներին, ովքեր դաստիարակել են քաջ զավակներ, որոնց շնորհիվ մեր սահմաններն այսօր ամուր են ու անառիկ: Ձեզ էլ բարի ծառայություն եմ մաղթում, տղե՛րք ջան: Միշտ հիշեք, որ մենք հպարտ ենք ձեզանով և համոզված եմ, որ ի դեմս ձեզ՝ մենք ունենք արժանի սերունդ, ովքեր պատվով ու պատասխանատվությամբ նաև կշենացնեն մեր երկիրը»,- նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ապա շնորհակալություն հայտնել նաև հանդիպմանը ներկա ՀՀ Գեղարքունիքի մարզի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին և ՀՀ ՊՆ երկրորդ կորպուսի հրամանատար Պողոս Պողոսյանին՝ զինվորականների այցը նախապատրաստելուն աջակցության համար։

Այնուհետ, ի նշան երախտագիտության, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Երևանի զինանշան» հուշամեդալներով է պարգևատրել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին՝ Երևանի համայնքի և Գեղարքունիքի մարզի միջև համագործակցության ընդլայնման համար, և ՀՀ ՊՆ երկրորդ կորպուսի հրամանատար Պողոս Պողոսյանին՝ Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ունեցած ներդրման համար։ Շուրջ երկու տասնյակ սպաներ էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրով։

Զինծառայող որդիների հետ պարբերաբար հանդիպումներ կազմակերպելու համար Երևանի քաղաքապետին ու ՀՀ Պաշտպանության նախարարին ուղղված շնորհակալական խոսք են ասել նաև զինծառայողների ծնողները՝ նշելով, որ այսկերպ սատարումը առավել ամուր ու մարտունակ է դարձնում մեր սահմանների այսօրվա պաշտպան իրենց որդիներին։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում