Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Տեղի ունեցավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը

Հունիսի 30-ին տեղի ունեցավ ՀՖՖ գործկոմի հերթական նիստը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ, տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Օրակարգում ընդգրկված հարցերի թվում էին ՀՖՖ փոխնախագահների, ՀՖՖ իրավական մարմինների, ՀՖՖ մշտական կոմիտեների նախագահների նշանակումները, վեճերի լուծման պալատի նախագահի և փոխնախագահի թեկնածուների ցուցակի հաստատումը, «ՀՀ ակումբների միջեւ 2015-2016թթ. պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգ»-ի քննարկումն ու հաստատումը և ՀՖՖ Կարգապահական կանոնակարգում փոփոխություներ և լրացումներ կատարելու հարցերը:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի առաջարկով ՀՖՖ գործադիր մարմինը առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակեց ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանին, իսկ փոխնախագահի պաշտոնում՝ Աշոտ Մանուկյանին:

ՀՖՖ Գործկոմը նշանակեց իրավական մարմինների նախագահներին: Կարգապահական կոմիտեն կգլխավորի Ռուբեն Սինոյանը, Բողոքարկման կոմիտեն՝ Դավիթ Ազիզյանը և Փորձագիտական կոմիտեն՝ Ղազար Հակոբջանյանը:

ՀՖՖ Գործկոմը նշանակեց ՀՖՖ մշտական կոմիտեների ղեկավարներին հետևյալ կազմով՝ Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխությունների կոմիտե՝ Արտակ Մնացականյան, Մրցավարական կոմիտե՝ Լևոն Հասրաթյան, Մանկապատանեկան ֆուտբոլի կոմիտե՝ Էդուարդ Ղազարյան, Մասսայական ֆուտբոլի կոմիտե՝ Տարոն Մարգարյան, Ֆուտզալի և կանանց ֆուտբոլի կոմիտե՝ Սուքիաս Ավետիսյան, Իրավական կոմիտե՝ Հրայր Թովմասյան, Բժշկական կոմիտե՝ Էդիկ Մարգարյան, Ֆինանսական կոմիտե՝ Թովմաս Գրիգորյան, Ներքին աուդիտի կոմիտե՝ Արամ Գալյան:

ՀՖՖ Գործկոմը հաստատեց վեճերի լուծման պալատի նախագահի և փոխնախագահի թեկնածուների ցուցակը հետևյալ կազմով՝ Լուսինե Բակումյան, Լուիզա Մինասյան, Դավիթ Ազիզյան, Արմինե Հովհաննիսյան և Հրաչյա Ղամբարյան:

Գործկոմի նիստի ընթացքում ՀՖՖ Գործկոմի անդամ, «Միկա» ակումբի նախագահ Կառլոս Ղազարյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ հաստատելով «Միկայի» մասնակցությունը Հայաստանի Բարձրագույն խմբի 2015-2016 թթ. առաջնությանը, միաժամանակ հայտնելով, որ պաշտոնական գրությունը կներկայացվի ՀՖՖ մեկ օրվա ընթացքում:

ՀՖՖ Գործկոմը ողջունեց «Միկա» ակումբի հայտարարությունը և որոշում կայացրեց հետաձգել «ՀՀ ակումբների միջեւ 2015-2016թթ. պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգ»-ի հարցի քննարկումը մեկ օրով՝ հնարավորություն տալով «Միկային» պաշտոնական գրությունը ներկայացնել ՀՖՖ:

ՀՖՖ Գործկոմը հաստատեց Կարգապահական կանոնակարգը՝ փոփոխություներով և լրացումներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում