Friday, 19 04 2024
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել

Աշխարհի ամենահարուստ մարդիկ շուկաների անկման հետ 70 մլրդ դոլար են կորցրել. Bloomberg

Աշխարհի 400 ամենահարուստ մարդիկ երկուշաբթի օրը համաշխարհային ֆոնային շուկաների անկման պատճառով կորցրել են ընդհանուր 70 մլրդ դոլար: Այս մասին վկայում են Bloomberg գործակալության ուսումնասիրությունները:

Աշխարհի այդ 400 ամենահարուստ մարդիկ միասին վերահսկում են 4,2 տրլն դոլար:

Bloomberg Billionaires Index-ի միլիարդատերերի վարկանշային ցուցակի համաձայն՝ միջին կորուստները կազմել են 175 մլն դոլար մեկ մարդու հաշվով, բայց իրականում վնասը հավասարաչափ չի եղել: Իսպանացի միլիարդատեր Ամանսիո Օրտեգան, որը համարվում է Եվրոպայի ամենահարուստ մարդը, ամենամեծ կորուստն է ունեցել՝ 2,2 մլրդ դոլար: 67,1 մլրդ դոլար կարողություն ունեցող ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆետի վնասը կազմել է 1,6 մլրդ դոլար: Մոլորակի ամենահարուստ մարդը՝ Բիլ Գեյթսը, զրկվել է 1,4 մլրդ դոլարից:

Միևնույն ժամանակ Աֆրիկայի ամենահարուստ մարդը՝ նիգերիացի միլիարդատեր Ալիկո Դանգոտեն, 12 միլիարդատերերից մեկն է, որոնց հաջողվել է ավելացնել իրենց կարողությունը: Երկուշաբթի օրը նա հարստացել է 180 մլն դոլարով, նրա կարողությունը հասել է 15,3 մլրդ դոլարի:

Երկուշաբթի օրը՝ հունիսի 29-ին, համաշխարհային ֆոնդային բորսաները կտրուկ անկում են գրանցել Հունաստանի հնարավոր դեֆոլտի և եվրագոտուց դուրս գալու հետ կապված մտավախությունների ֆոնին: Մասնավորապես, S&P 500-ի ինդեքսը նվազել է 2,1%-ով, NASDAQ-ինը՝ 2,4%-ով, եվրոպական Euro Stoxx-ինը՝ 4,2%-ով, Shenzhen Composite Index-ինը՝ 6,1%-ով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում