Ռուսական Ria Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի կառավարությունը հրաժարվել է հանցագործների փոխադարձ հանձնման մասին Վրաստանի հետ պայմանագրից: Համապատասխան փաստաթուղթը ներկայացվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Հանցագործների արտահանձնման մասին Վրաստանի հետ ստորագրված համաձայնագրից հրաժարվելու մասին Ռուսաստանի կառավարության համապատասխան որոշումն այսօր հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում: Կառավարությունը որոշել է տվյալ փաստաթուղթը ներկայացնել երկրի նախագահի դիտարկմանը: