Wednesday, 24 04 2024
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Անձնական երջանկության և հանրային նվնվոցի միջև

«Տնտեսական օրակարգ-2015» համաժողովում ունեցած ելույթում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ նվնվոցով հնարավոր չէ տնտեսություն զարգացնել, և նման մարդկանց հետ ինքն անցնելու ընդհանուր ճանապարհ չունի:

Իհարկե, թե ինչով է Հովիկ Աբրահամյանն ինքը տնտեսություն զարգացնում՝ վարչապետի ելույթում ըստ էության ոչ մի խոսք չկա: Նա հայտարարում է, որ բաց և պատրաստ է բոլոր առաջարկությունների համար:

Խնդիրը, սակայն, այն է, որ Հայաստանի տնտեսությունն այսօր, մեղմ ասած, այն վիճակում չէ, իսկ Հայաստանն էլ այն մարտահրավերների առաջ չէ, որ կառավարությունը հայտարարի առաջարկներին բաց ու պատրաստ լինելու մասին և նստի թախտին ու սպասի բախտին: Կառավարությունը, հայաստանյան իրականության պայմաններում, ինքն է պարտավոր առաջարկություններ անել ներդրողներին, պոտենցիալ հնարավոր ներքին ու արտաքին գործընկերներին: Կառավարությունը պետք է ոչ թե հայտարարի, որ իր դռները բաց են և սպասում է առաջարկների, այլ ինքը առավոտից երեկո բախի դռներն ու առաջարկներ անի այս կամ այն ոլորտի կապակցությամբ:

Հովիկ Աբրահամյանի ելույթը պետք է լիներ առաջարկներով ողողված ելույթ, գաղափարներով, նախագծային ուղենիշներով հագեցած ելույթ: Իսկ նա ընդամենը հայտարարում է, որ նվնվացողների հետ անցնելու ճանապարհ չունի և պատրաստ է լսել առաջարկներ: Այսինքն՝ վարչապետը ըստ էության անձնական բիզնես-առաջարկ է անում, ոչ թե պետական տնտեսական քաղաքականության պատասխանատուի հայտարարություն: Որովհետև պետությունն ինքը պետք է լինի ներդրողներին արվող մի հսկա առաջարկ, պետությունն ինքը պետք է ներդրողներին ասի, թե ահա՝ սա եմ անում ձեզ համար, սա եմ անում, այս եմ փոխում, այն եմ բացում, այս գաղափարն եմ առաջարկում և ներգրավվողին այսպիսի արտոնություն կամ գրավչություն եմ ապահովում: Պետությունը պետք է անի այն, ինչը, օրինակ, Սաակաշվիլին արեց Վրաստանում, իսկ հիմա փորձում է անել Օդեսայում:

Կոռուպցիոն խորհուրդը գլխավորող վարչապետը ներդրողներին առաջին հերթին պետք է նախ՝ կոռուպցիայի դեմ գործնական և իրական, համակարգային պայքարի գեթ մեկ օրինակ ներկայացնի, որովհետև Հայաստանում բիզնես-միջավայրի գրավչության և ներդրումների ներգրավման թիվ մեկ խոչընդոտը բոլորի՝ և տնտեսվարողների, և նաև միջազգային փորձագիտական կառույցների, և արտաքին ներդրողների կարծիքով՝ կոռուպցիան է, հովանավորչությունը, բիզնեսի և իշխանության սերտաճումը: Եվ եթե այս ուղղությամբ չկան բիզնեսին ներկայացվող գործնական քայլեր, ապա վարչապետի ելույթը ըստ էության վերածվում է պետական պաշտոնն անձնական բիզնեսների բարգավաճմանը ծառայեցնելու մի քայլի, որովհետև Հովիկ Աբրահամյանն այսօր մեկն է այն բարձրաստիճան պաշտոնյաներից, որոնք Հայաստանում համատեղում են պետական բարձր պաշտոնն ու բիզնեսը:

Իհարկե, վարչապետն ինքը չի նվնվում՝ ի տարբերություն հասարակության: Որովհետև նրա բիզնեսները բարգավաճում են, որովհետև նրա որդու քաղաքական կարիերան է բարգավաճում, ոչ թե հասարակության: Հովիկ Աբրահամյանն, իհարկե, իր օրինակով է ցույց տալիս, որ նվնվալով ոչինչ չի լինում, պետք է օգտագործել պահը, և քանի հնարավորություն կա՝ դասավորել անձնական կյանքը:

Բայց խնդիրն այն է, որ Հայաստանի քաղաքացիները վարչապետի պաշտոն չունեն, որ, ասենք, գոնե գյուղապետ որդի ունենան ու չնվնվան:

Իսկ եթե լուրջ, ապա դատելով Հովիկ Աբրահամյանի ելույթից՝ Հայաստանում շարունակվում է իշխանական տոտալ ոչ ադեկվատությունը երկրի համար ծանրագույն ներքին ու արտաքին մարտահրավերների հանդեպ, և ակնհայտ է դառնում, որ բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող մարդիկ պարզապես ունակ չեն մարտահրավերների այդ մեծ շրջանակը դիտարկել անձնական մղումների պրիզմայից դուրս և իրենց հրապարակային ելույթներում ոչ թե հասարակության հետ հաշիվներ մաքրել, այլ հասարակությանը առաջարկել զարգացման անկեղծ, համոզիչ և առարկայական ուղիներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում