Tuesday, 23 04 2024
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Լիբանանում Հայոց ցեղասպանությունից վերապրածների մարմինները կարտաշիրմե՞ն հանուն առողջավայրի

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից մոտ 2 ամիս անց զանգվածային սպանություններից վերապրածների հարազատներն այժմ պայքարում են՝ կանխելու իրենց սիրելիների գերեզմանների արտաշիրիմումը, որի նպատակը լիբանանյան Բիբլոս առափնյա քաղաքում շքեղ առողջարանային վայրի կառուցումն է։ Այս մասին հայտնում է Beirut Report-ը։

Screen Shot 2015-06-29 at 10.45.40 PM

Ոստիկանության ուղեկցությամբ բանվորների մի խումբ երկուշաբթի առավոտյան ժամանել է պատմական գերեզմանոց և սկսել փորել գերեզմանները, սակայն դա դադարեցվել է Ցեղասպանությունից վերապրածներից մեկի հարազատների կողմից դատարան ներկայացված հայցով արագ կայացված վճռով։ Հարազատները մարտին բողոք էին ներկայացրել այն բանից հետո, երբ առաջին անգամ հայտարարվել էր նախագծի մասին, դատավորը գործով հետաքննություն էր սկսել։ Չնայած ընթացքի մեջ գտնվող հետաքննությանը, երեկ փորելու փորձ է կատարվել՝ ասել է Վարդան Ավագյանը՝ Հակոբ Ավագյանի թոռը։ Հակոբ Ավագյանը ծնվել է 1894 թվականին Թուրքիայում և եղել է Լիբանանում հաստատված՝ Ցեղասպանությունից վերապրածներից մեկը։

Screen Shot 2015-06-29 at 10.47.00 PM

Բանվորների հայտնվելուն պես նրանք ծանուցել են դատավորին, ով հրամայել է ժամանակավորապես դադարեցնել աշխատանքները, մինչ հետաքննության ավարտը։ Չնայած այս միջամտությանը՝ Ավագյանն անհանգստացած է շշուկներից, թե առաջիկայում ծրագրվում է արտաշիրիմման երկրորդ փորձը։

IMG_6506

Մարտին Ավագյան կրտսերը հայտնել էր, որ հայկական եկեղեցին, որի ենթակայությամբ է գտնվում գերեզմանոցը, ըստ երևույթին, գործարք է կնքել ծովափնյա գույքի վարձակալության վերաբերյալ։

Screen-Shot-2015-03-18-at-4.58.35-PM

Մտավախություն կա, որ եկեղեցու շենքը, որը Լիբանանում հայկական հնագույն եկեղեցիներից մեկն է, կարող է կիրառվել որպես սպա կենտրոն կամ ռեստորան ապագա առողջավայրի համար, որը, ըստ տեղեկությունների, կապ ունի հեռահաղորդակցական հարցերով նախկին նախարար Ժան-Լուիս Քորդահիի հետ։

Screen Shot 2015-06-29 at 10.48.17 PM

1900-ականների սկզբներին տեղանքը, որը հայտնի էր որպես «Թռչնի բույն», եղել է հոլանդական միսիոներական որբանոցի և դպրոցի մաս, որն ապաստան է տվել բազմաթիվ վերապրածների և ավելի ուշ դարձել է Լիբանանի վաղ հայկական համայնքներից մեկի խարիսխը։

Screen Shot 2015-06-29 at 10.51.15 PM

Ավագյանը հաստատել է, որ գերեզմանոցի գույքը գտնվում է պետության Հնությունների հարցերով վարչության իրավասության տակ։ Հետևելով Ավագյանի պնդմանը, թե վարչությունն իրավասություն ունի գերեզմանոցի վրա, դատավորը պատվիրել է դադարեցնել արտաշիրիմման աշխատանքները, մինչև վարչությունը հստակեցնի դիրքորոշումը։

IMG_4823

Եկեղեցին հայտարարել է, որ մարմինները կտեղափոխվեն ափից հեռու գտնվող նոր սրբավայր, սակայն վայրը կծառայի որպես զանգվածային գերեզմանոց։

642-3133

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում