Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ «արքայական ակումբ»-ը պետք է ձգտի անհնարինը հնարավոր դարձնել: Նա նշել է նաև, որ մեծ պատասխանատվություն է կրում ` ներկայացնելով «Ռեալ»-ը:
««Ռեալ»-ի բոլոր ֆուտբոլիստները գիտեն, որ թիմի երկրպագուները յուրաքանչյուրից պահանջում են ցուցադրել լավագույն խաղային որակները և մինչև վերջին վայրկյանը ջանքեր գործադրելու ունակությունը:
Երազանքները կյանքի են կոչվում տաղանդի և աշխատասիրության միջոցով: Միշտ էլ կարելի է անհնարինը հնարավոր դարձնել: Երբեք պետք չէ հանձնվել»,- Marca-ն մեջբերում է Պերեսի խոսքերը: