Պարզվում է՝ կարտոֆիլն օգնում է ազատվել ավելորդ քաշից: Ամերիկյան գիտահետազոտական ինստիտուտի դիետոլոգները եկել են այն եզրակացության, որ դիետայի ժամանակ կարելի է ցանկացած ձևով պատրաստված կարտոֆիլ ուտել: Այս մասին հայտնում է Ufanotes պորտալը:
Կարտոֆիլը ոչ մի կերպ չի անդրադառնա կազմվածքի վրա բոլոր ընդունած կալորիաները հաշվելու դեպքում: Փորձին մասնակցել է ավելորդ քաշով 90 մարդ: Մասնակիցները բաժանվել են 3 խմբի: Առաջին խմբի մասնակիցները ցածր կալորիականությամբ դիետա են պահել՝ սնվել են մթերքներով, որոնք սպիտակուց են պարունակում: Նրանց դիետան բարձր գլիկեմիկ ինդեքս է ունեցել: Երկրորդ խումբն օգտագործել է ցածր գլիկեմիկ ինդեքսով սնունդ: Երրորդ խմբում ընդգրկված մասնակիցներն իրենց գործնականում չեն սահմանափակել սննդի հարցում և օգտագործել են շաբաթական 5-7 բաժին կարտոֆիլ:
Երեք ամիս հետո հետազոտության հեղինակները չափել են քաշերը, ներքին ճարպն ու ջուրն օրգանիզմում: Պարզվել է՝ այն մասնակիցները, որոնք խստիվ պահել են դիետա, և երրորդ խմբի մասնակիցները, որոնք սննդում ոչ մեծ քանակի կարտոֆիլ են օգտագործել, նիհարել են մոտավորապես նույնքան: Սա վկայում է այն մասին, որ պետք չէ դիետայի ընթացքում կարտոֆիլը բացառել սննդակարգից, այն ոչ միայն օգնում է նիհարել, այլև արագ հագեցնում է: