Պարզվում է՝ ճաշը պետք է քաղցրից սկսել: Գիտնականներն անընդհատ խոսում են «արագ» ածխաջրերից բաղկացած մթերքների վնասի մասին: Սակայն ոչ բոլոր գիտնականներն են համաձայն այս պնդմանը՝ գրում է The Daily Mail-ը:
Ըստ բժիշկ Ջեյմս Գարդիների՝ ճաշից առաջ քաղցրը հնարավորություն է տալիս վերահսկել ախորժակը և միանգամից ավելի պակաս սնունդ ընդունել: Գլյուկոզան արագորեն անցնում է արյան մեջ և արգելափակում քաղցր մթերքների նկատմամբ ձգտումը՝ հնարավորություն տալով ստանալ սպիտակուցների և ճարպերի անհրաժեշտ չափաքանակ:
Գիտնականները նաև լաբորատոր մկների վրա կատարած փորձերի արդյունքում պարզել են, որ մեկ օր քաղցից հետո ակտիվանում է գլյուկոկինազա սպիտակուցը: Տվյալ նյութը վերահսկում է արյան մեջ անցած շաքարի քանակը: Հենց դա է որոշում քաղցրի նկատմամբ հակումը: Գիտնականները ենթադրում են, որ քաղցր սիրող մարդկանց դեպքում շատ գլյուկոկինազա է անջատվում:
Նրանք առաջարկում են քաշի կառավարման համար ճաշը սկսել «արագ» ածխաջրերի փոքր չափաբաժնից: Ըստ նրանց՝ դա կօգնի վերահսկել ախորժակը և արդյունքում հնարավորություն կտա մի քանի ավելորդ կիլոգրամից ազատվել: