Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

Հայաստանում Մայդան չի լինի. սոցիալական բողոք է՝ քաղաքական ենթատեքստերով. Դուբնով

Ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովի խոսքերով՝ Հայաստանում «Մայդան» տեղի չի ունենա:

Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ի վերջո ստեղծված իրավիճակին որոշակի փոխզիջում կգտնվի, և արյունահեղություն չի լինի:

Վադիմ Դուբնովի խոսքով՝ «Ոչ թալանին» նախաձեռնության ամենառադիկալ ներկայացուցիչներն իրենց պահանջներն ամբողջությամբ չեն ձևավորել. «Իմ կարծիքով՝ դրա մեղավորը ոչ թե այդ երիտասարդներն են, այլ ինքնին ստեղծված իրավիճակը»:

«Այնքան էլ հասկանալի չէ՝ ում են ուղղված պահանջները: Պահանջել իշխանություններից՝ այս իրավիճակում անիմաստ է, նա չի կարող այդ հարցը լուծել: Պահանջ ներկայացնել Ռուսաստանին՝ էլ ավելի անիմաստ է: Պահանջ ներկայացնել Հայաստանի իշխանություններին, որ նրանք ճնշում գործադրեն այս հարցում Ռուսաստանի վրա՝ նույնպես ոչ իրատեսական է»,- ասաց մեր զրուցակիցը:

Վադիմ Դուբնովն ընդգծեց, որ որոշ չափով Մոսկվան կարող է այդ կորուստները փոխհատուցել՝ վարկեր տրամադրելու տեսքով, ինչը, սակայն, Հայաստանի տնտեսության համար օգտակար չի լինի. «Կարծում եմ՝ որոշ ժամանակ անց այս իրավիճակը կհանդարտվի ամեն դեպքում: Ես չեմ կիսում այն տեսակետները, թե Հայաստանում Մայդան կամ գունավոր հեղափոխություն է լինելու: Երեկ բավականին լարված երեկո էր Բաղրամյան պողոտայում. կարծում եմ՝ հավաքը ցրելը հիմա միանգամայն անտրամաբանական կլինի»,- ասաց նա:

Դուբնովն ասաց, որ իշխանությունները ուժային մեթոդների դիմելու մշտական գայթակղության մեջ են, բայց եթե ուժային մեթոդ կիրառվի, ապա բավականին դժվար կլինի կանխատեսել, թե դրան ինչ կհաջորդի:

Մեր զրուցակիցն ընդգծեց նաև, որ ռուսական լրատվամիջոցներն այս ամենին տալիս են «Մայդան» անունը հոգեբանական որոշակի ճնշում գործադրելու համար. «Դա պարզապես շարժման անդամների վրա ճնշում է հակառուսական լոզունգներից խուսափելու համար: Իհարկե, ոչ մի Մայդան չի լինի՝ սա սոցիալական բունտ է։ Բնականաբար, դրա տակ կան նաև քաղաքական պահանջներ ու ենթատեքստեր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում