Երկրի վրա հայտնաբերվել է հսկա երկնաքարերի հարվածներից գոյացած 128 խառնարան՝ պնդում են Earth and Planetary Science Letters ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակները:
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ֆրայբուրգի համալսարանի գեոֆիզիկոսներ Շտեֆան Գերգարտենը և Թոմաս Կենկմանը վերցրել են աստերոիդների անկման հաճախականության և եկրակեղևի քայքայման արագության մասին տվյալները, այնուհետև դրանք համադրել Երկրի մակերևույթին խառնարանների բաշխման պատկերի հետ:
Գերգարտենը հայտարարել է, որ ստացված արդյունքները լավատեսություն են ներշնչում: Նա հիշեցրել է, որ աստերոիդները Մարսի վրա թողել են մոտ 300.000 խառնարան, մինչդեռ երկրի վրա հայտնաբերվել է 350 անհայտ խառնարան՝ 0.25-6 կիլոմետր տրամագծով: Նրանցից 128-ը խոշոր խառնարաններ են: