Հոլանդիայի ֆուտբոլի միությունը հայտարարել է ազգային թիմի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու մասին:
68-ամյա մասնագետի հետ համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի վաղաժամկետ լուծարման մասին: Հուլիսի 1-ին նա կլքի Հոլանդիայի ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնը` անբավարար արդյունքների պատճառով:
Հիդինկը գլխավորել է Հոլանդիայի հավաքականն աշխարհի 2014 թվականի առաջնության ավարտից հետո: «Եվրո-2016»-ի ընտրական փուլի 6 տուրերից հետո հոլանդացիներն A խմբում զբաղեցնում են երրորդ տեղը` 3 միավոր զիջելով Չեխիայի և 5 միավոր` Իսլանդիայի հավաքականներին:
Հիշեցնենք, որ 2006-2010 թվականներին Հիդինկը գլխավորել է Ռուսաստանի հավաքականը, իսկ 2012-2013 թվականներին զբաղեցրել «Անժի»-ի գլխավոր մարզչի պաշտոնը: