Ամերիկայի գավաթի 2015 թվականի խաղարկության կիսաեզրափակչի Չիլի-Պերու հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Էդուարդո Վարգասը, ով երկու գոլի հեղինակ է դարձել նշված խաղում:
Վարգասի խփած առաջին գոլի դրվագում թվում էր, թե նա խաղից դուրս է: Սակայն ֆուտբոլիստի հեղինակած երկրորդ գոլը մաքուր էր և շատ գեղեցիկ:
Հիշեցնենք` մրցաշարի եզրափակչում Չիլիի հավաքականը կմրցակցի Արգենտինա-Պարագվայ դիմակայության հաղթողի հետ: