Մինչ «Ֆորսաժ 7»-ը վարձույթում շարունակում է գումարներ հավաքել, Universal ստուդիան արդեն անցել է հաջորդ ֆիլմի վրա աշխատանքին։ Ըստ լուրերի՝ Վին Դիզելին, Դուեյն Ջոնսոնին և այլ նախկին «վետերանների» «Ֆորսաժ 8»-ում կարող է միանալ նաև Հելեն Միրենը՝ գրում է Popcornnews-ը:
Դեռևս մի քանի ամիս առաջ օսկարակիր դերասանուհին նրանց միանալու ցանկություն է հայտնել, և Վին Դիզելը ողջունել է նրա մտադրությունը:
Դերասանուհին ասել է, որ կցանկանար մարմնավորել չարագործի կերպարը: Հաշվի առնելով այն փաստը, որը ֆիլմի 7-րդ մասի գլխավոր չարագործ Ջեյսոն Սթեյթեմը կմասնակցի շարունակությանը՝ Միրենը կարող է ընկերակցել նրան: