Միլա Կունիսը և Էշթոն Քաթչերը մտադիր են հաջորդ տարի կրկին ծնողներ դառնալ: Այս մասին գրում է Spletnik.ru-ն՝ վկայակոչելով արևմտյան ԶԼՄ-ներին:
Զույգի շրջապատում գտնվող աղբյուրները հայտնել են, որ ամուսինները ցանկանում են ևս մեկ երեխա ունենալ:
«Էշթոնը մեծացել է երկվորյակ եղբոր հետ, այդ պատճառով էլ նա երկուսի մասին է երազում: Իսկ Միլան ցանկանում է, որպեսզի երկրորդ երեխան լինի Ուայաթի հասակակիցը: Ամենայն հավանականությամբ, նրանք հղիության մասին կհայտարարեն մինչև ամռան վերջ»,- ասել են աղբյուրները: