Apple Music երաժշտական ծառայությունը, որը Apple ընկերությունը ներկայացրել է հունիսի սկզբին WWDC համաժողովի ժամանակ, կհայտնվի iOS 8.4 թարմացման հետ։ Այս մասին հայտնում է Variety-ն։
Թարմացումը հասանելի կդառնա հունիսի 30-ին։ Դրա հետ մեկտեղ սմարթֆոններում ու պլանշետներում կհայտնվի նոր հավելված՝ Երաժշտություն, որտեղ էլ հասանելիություն կլինի Apple Music-ին։
Միևնույն ժամանակ ամերիկյան կորպորացիան կթողարկի Mac OS-ի և Windows-ի համար iTunes հավելվածի թարմացում։ Սովորական համակարգիչներով Apple Music-ին կարելի է միանալ հենց iTunes հավելվածի միջոցով։
Apple-ի ներկայացրած Music ծառայությունը թույլ կտա երաժշտություն լսել առցանց՝ բաժանորդագրվելու հիմունքով։