Fitch-ը նվազեցրել է հունական 4 բանկերի վարկանիշները «սահմանափակ դեֆոլտի»։ Այս մասին հայտնում է RBK-ն։
Խոսքը վերաբերում է Հունաստանի ազգային բանկին (NBG), Piraeus Bank-ին (Piraeus), Eurobank Ergasias-ին (Eurobank) և Alpha Bank-ին։
Նման որոշումը կապված է հունական իշխանությունների որոշման հետ՝ սահմանելու, այսպես կոչված, բանկային արձակուրդներ և սահմանափակելու կապիտալի տեղաշարժը։