Կանադան ընդլայնել է Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների ցանկը՝ ներառելով 3 քաղաքացու և 14 իրավաբանական անձանց: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Սթիվեն Հարպերը, Կանադայի կառավարության կայքում:
Բացի դրանից, Կանադան նաև արգելանք է դրել Ղրիմից ապրանքների ներկրման և արտահանման վրա:
«Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին որոշումը կայացվել է մեր գործընկերների հետ համաձայնեցնելուց հետո»,- ասվում է հայտարարության մեջ՝ նշելով, որ այն կապված է Ուկրայինայի հարավում իրավիճակի հետ:
Եվրոպացի տնտեսագետներն արդեն հաշվել են, որ ԵՄ-ի կրած վնասը Ռուսաստանին մեկուսացնելուց հետո կազմում է մոտ 100 մլրդ եվրո և 2 մլն կորսված աշխատատեղեր: