Վրաստանում, «Վզգլյադ» թերթի թղթակիցը հայտնում է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ սկսել է աբխազերեն սովորել, որպեսզի ընդգծի իր հարգալից վերաբերմունքն աբխազների նկատմամբ:
Աբխազերեն, այնուհետև օսեթերեն սովորելու նրա ծրագրերը հայտնի դարձան 2014-ի վերջում: Վրաստանում, ի տարբերություն օսեթերենի, աբխազերենը սահմանադրական լեզու է: Կառավարության կայքում տեղեկությունները դրվում են 3 լեզուներով՝ վրացերեն, անգլերեն, աբխազերեն:
Հիշեցնենք, որ 2008-ին «Վրաստանին խաղաղություն պարտադրելու» գործողությունից հետո, Աբխազիան և Հարավային Օսեթիան Ռուսաստանի և մի քանի այլ երկրների կողմից ճանաչվել են որպես անկախ հանրապետություններ: