Արևային մարտկոցներով Solar Impulse 2 ինքնաթիռը երկրորդ փորձի ընթացքում անցել է «չվերադառնալու կետը» Խաղաղ օվկիանոսի վրայով, հայտնում է BBC-ն:
Այն օդ է բարձրացել կիրակի երեկոյան Ճապոնիայի Նագոյա քաղաքից: Մինչև Հավայան կղզիներ թռիչքը կտևի 120 ժամ:
16 ժամ անց հաղորդել են, որ ինքնաթիռն անցել է «չվերադառնալու կետը», որից հետո Ճապոնիա վերադառնալը դառնում է անհնար:
Թռիչքի կազմակերպիչները սպասել են 2 ամիս Խաղաղ օվկիանոսում բարենպաստ եղանակի համար:
Թռիչքի ընթացքն ամեն րոպե հսկվում է Մոնակոյի դիսպետչերական ծառայության կողմից:
Օդերևութաբանները և թռիչքի կազմակերպիչներն անընդհատ թարմացնում են տեղեկատվությունը` Solar Impulse 2-ի համար օպտիմալ ուղի ընտրելու համար:
Հավայան կղզիներից հետո այն կուղևորվի ԱՄՆ, որտեղից Եվրոպա, և թռիչքը կավարտի ելման կետում` Աբու Դաբիում: