«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենք դադարեցնում են նստացույցն Ազատության հրապարակում:
Նրա խոսքով՝ վաղը հրավիրել են ասուլիս, որի ընթացքում կտեղեկացնեն իրենց հետագա գործողությունների մասին: Ըստ Մաքսիմ Սարգսյանի, տուն գնալը պայմանավորված չէ այն քննադատություններով, որոնք հնչել են վերջին օրերին իրենց հասցեին: «Ազատության հրապարակ գալու որոշումը կայացրել է ժողովուրդը, այնպես, ինչպես նստացույցը դադարեցնելու որոշումը»,-նշել է երիտասարդ ակտիվիստը: