Four Corners ծրագրի և Fairfax մեդիահոլդինգի հետաքննությունը բացահայտել է «Նդրանգետա» կալաբրիական մաֆիայի և ավստրալական բարձրաստիճան քաղաքական գործիչների կապը: Այդ մասին տեղեկացնում է ավստրալական ABC հեռուստաալիքը:
Լրագրողների տեղեկացմամբ՝ հանցագործ խմբավորումն իր շահերը խորհրդարանում հաստատել է երկրի խոշոր կուսակցությունների՝ լիբերալների և լեյբորիստների օրենսդիր անդամների միջոցով:
«Նդրանգետա» հանցագործ խմբավորումն աշխարհի հզորագույն հանցագործ խմբավորումներից մեկն է: Այն ստեղծվել է իտալական ամենաաղքատ գավառում՝ Կալաբրիայում: Խմբավորման անդամների թիվը ողջ աշխարհում հասնում է մոտավորապես 6 հազարի: