«Վեցյակը» և Իրանը Վիեննայում միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացիկ շրջանում առայժմ չեն կարողացել պայմանավորվել պատժամիջոցների վերացման կարգի հարցում, երկուշաբթի հայտնում է ria.ru-ն:
Միջազգային միջնորդների «վեցյակը» և Իրանը աշխատում են միջուկային ծրագրի վերջնական համաձայնությունների վրա: Համաձայն ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածությունների՝ վերջնական փաստաթուղթը պետք է պատրաստ լինի մինչև հունիսի 30-ը:
ԱՄՆ-ի պատվիրակությունից աղբյուրը France-Presse գործակալությանը հայտնել է, որ Թեհրանը համաձայնվել է թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներըին ստուգումներ անցկացնել իր օբյեկտներում՝ բացառությամբ մի քանի ռազմական օբյեկտների:
Մեկնաբանելով ձեռք բերված համաձայնությունը՝ նա նշել է, որ ԱՄՆ-ը չէր թույլատրի իր ռազմական գաղտնի օբյեկտներում կողմնակի դեմքերի, այդ պատճառով չի կարող դրանում պնդել Իրանի հետ բանակցություններում, սակայն կասկածի դեպքում ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կսկսեն բանակցությունները ստուգումների թույլտվության համար:
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ Թեհրանը չի համաձայնվի բացառիկ ստուգումների անցկացմանը և պնդում է պատժամիջոցների անհապաղ վերացում: