Բելառուսը պատրաստ է հրապարակ տրամադրել Եվրամիության և ԵՏՄ-ի միջև ապագա ընդհանուր տնտեսական տարածության ստեղծման հարցերով երկխոսության համար: Այդ մասին հայտարարել է հանրապետության ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը:
Ինչպես հաղորդում է Belta-ն, ապագայում այդպիսի տարածքի ձևավորումը թույլ կտա խուսափել նոր բաժանարար գծերից: Նա նշել է, որ ԵՏՄ և ԵՄ միջև երկխոսությունը շատ կարևոր է երկու առանցքային ինտեգրացիոն գործընթացների ներդաշնակեցման և ապագայում ընդհանուր տնտեսական տարածք ստեղծելու համար:
ԱԳ նախարարը նաև նշեց հարևանների հետ` հատկապես Ռուսաստանի, երկխոսության կարգավորման անհրաժեշտության մասին:
Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագիրը նախատեսում է քաղաքական ասոցացում և տնտեսական ինտեգրացիա Եվրամիության և Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև: Վերջին երեք երկրները անցած տարի ստորագրել են ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր:
Մարտ ամսին Բելոռուսի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Մեխնեվիչը հայտարարել է, որ Բելոռուսիան պատրաստ է խթանել ԵՏՄ-ի և ԵՄ մերձեցմանը: