Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսը խոսել է Բրազիլիայի ազգային հավաքականի ելույթների մասին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Մենք պետք է ուշադիր լինենք: Այլ ճանապարհ չկա: Պետք չէ վախենալ:
Մեր հավաքականում տեղի են ունենում փոփոխություններ: Կան երիտասարդ և խոստումնալից ֆուտբոլիստներ: Հավատում եմ, որ մենք կարող ենք մեծ հաջողությունների հասնել»,- հայտարարել է Ալվեսը: