Ես ցանկանում եմ տեղեկացնել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկվել մեր հայցը՝ ընդդեմ ՀՀ-ի, և բարձրացվել են այն իրավախախտումները, որոնք եղել են այստեղ, ոստիկանների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոնիսյանը։
Նա նշեց, որ բոլոր դեպքերում էլ գնալու են դատարաններ և ոստիկանները պատասխան են տալու։