Մոսկվայի «Սպարտակ»-ը Շվեյցարիայում մեկնարկած ուսումնամարզական հավաքի շրջանակներում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել:
Մոսկովյան ակումբը 12 անպատասխան գնդակ է ուղարկել ավստրիական «Դորնբիրն»-ի դարպասը:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ով փոխարինվել է երկրորդ խաղակեսում:
Հավելենք, որ հանդիպումը բաց է թողել Հայաստանի ընտրանու մյուս ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը: