Thursday, 25 04 2024
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է

Սերժ Սարգսյանը բառախաղերով փորձում է քողարկել իրական մտադրությունը. ՀԱԿ

Սերժ Սարգսյանը բառախաղերի միջոցով փորձում է քողարկել վարչախմբի իրական մտադրությունը։ Այդ մասին ասվում է Հայ ազգային կոնգրես կուսակցության տարածած հայտարարության մեջ։

«Հունիսի 27-ին, բողոքի զանգվածային միջոցառումների 9-րդ օրը, Սերժ Սարգսյանը անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման և դրա դեմ ընդվզած քաղաքացիների բողոքի խաղաղ նստացույցին:

Իր ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարել է որ կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի 6.93 դրամի բարձրացման բեռը, մինչև նախատեսվելիք միջազգային աուդիտը գնահատական կտա սակագնի բարձրացման հիմնավորվածության վերաբերյալ, իսկ սակագնի բարձրացման ծախսերը առայժմ կփոխհատուցվեն բյուջեի` անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից:

Այս կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է.

1. Բյուջեի կամ պետական վարկերի միջոցներից 6.93 դրամի փոխհատուցումը միևնույն է կատարվելու է Հայաստանի հարկատուների հաշվին: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանը քաղաքացիներին հայտնում է, որ նրանք կշարունակեն վճարել այդ գումարը, միայն թե ոչ ուղիղ, այլ` պետությանը մուծած հարկերի և տուրքերի տեսքով: Այսինքն, ժողովրդի մի գրպանի փոխարեն ծախսը կկատարվի մյուս գրպանից:

2. Իր ելույթում Սերժ Սարգսյանը խոսում է աուդիտի անցկացման մասին: Մինչդեռ հայտնի է, որ յուրաքանչյուր տարի կատարվում է Հայաստանի էլեկտրական ցանցերի ֆինանսական վիճակի աուդիտ և տրվում է գնահատական: Մասնավորապես, վերջին` 2014թ.-ի աուդիտի արդյունքում հեղինակավոր «Էռնստ էնդ Յանգ» (Ernst&Young) կազմակերպությունը ՀԷՑ-ը գնահատել է որպես վատ կառավարվող և ոչ վարկունակ ընկերություն: Հետևաբար, արդեն ակնհայտ է, որ սակագնի բարձրացումը պայմանավորված է վատ մենեջմենթով և վատնումներով և այժմ խոսք կարող էր լինել միայն այսպես կոչված խարդախությունների հայտնաբերման աուդիտի (fraud audit) մասին, սակայն Սարգսյանը խնամքով շրջանցում է սույն խնդիրը: Ավելին, Սարգսյանը ըստ էության կանխորոշում է աուդիտի արդյունքը` նշելով, որ սակագնի բարձրացումը արդարացված է:

3. Սարգսյանի ելույթում ակնարկ անգամ չկա, որ ներկա անընդունելի վիճակը ստեղծվել է այն պատճառով, որ պետական կառավարման և իրավապահ մարմինները ոչինչ չեն արել մոնոպոլիստ ՀԷՑ-ում տարիներ շարունակ կատարված վատնումները և չարաշահումները հայտնաբերելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար, ինչը վկայում է, որ թալանը հովանավորվում է հենց բարձրագույն իշխանության կողմից: Այլապես, իրավիճակի առողջացման լավագույն միջոց կդիտարկվեր դատախազության կողմից կոռուպցիոն այդ երևույթների քննության իրականացումը:

4. Սերժ Սարգսյանի շեշտումը, որ փոխհատուցումն արվելու է ի հաշիվ անվտանգության ամրապնդման համար նախատեսվող միջոցների, ոչ այլ ինչ է, եթե ոչ էժանագին շանտաժ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, որի նպատակն է նման կասկածելի լուծման պատասխանատվությունը դնել ցուցարարների վրա:

5. Սերժ Սարգսյանը բառախաղերի միջոցով փորձում է քողարկել վարչախմբի իրական մտադրությունը. այն է`առայժմ ժամանակ շահել և հասնել բողոքի ալիքի մարմանը, իսկ այնուհետև սակագնի չհիմնավորվածությունն ապացուցող աուդիտի եզրակացության դեպքում անգամ չեղյալ չհայտարարել սակագնի բարձրացումը:

Հետևաբար, իր առաջարկած «լուծումներ»-ով Սերժ Սարգսյանը փորձում է մոլորեցնել հասարակությանը, քողարկել ՀԷՑ-ում առկա կոռուպցիոն դրսևորումները, դրանցում երկրի բարձրագույն ղեկավարության մասնակցությունն ու հովանավորությունը:

ՈՒստի, Հայ Ազգային Կոնգրեսը կրկին իր համերաշխությունն է հայտնում խնդրին ամբողջական և հանրությանը բավարարող լուծում տալու պահանջով խաղաղ բողոքի ցույցերի դուրս եկած քաղաքացիներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում