Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Ռուսական կողմն առնվազն վարչապետի մակարդակով պետք է ներողություն խնդրեր հայ ժողովրդից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր, 1993-1996թթ. ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանը:

 

– Պարոն Բագատյան, Դուք ինչո՞ւ եք պնդում, թե էլեկտրաէներգիայի համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած 48 դրամ սակագինը բարձր է և չի արտահայտում իրական արժեքը:

– Այս խնդիրը երեք ասպեկտ ունի: Նախ՝ 1995-2015թթ. էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է վեց անգամ և 8 դրամից դարձել է 48 դրամ:  Բնակչության համար դոլարային արտահայտությամբ վեցուկես անգամ բարձրացել է գազի սակագինը և 53 դոլարից դարձել է 340 դոլար: Այդ ընթացքում, օրինակ, կարտոֆիլի գինը բարձրացել է 2,2 անգամ, բենզինի գինը բարձրացել է 3,5 անգամ, հացի գինը՝ կրկնակիից մի փոքր քիչ: Դա նշանակում է, որ էներգետիկ համակարգը համախառն ներքին արդյունքի 4 տոկոսից դարձել է 11 տոկոսը: Եվ եթե ՀՆԱ-ն չի աճում, բայց էներգետիկ ոլորտը արժեքով շարունակում է աճել, նշանակում է՝ մյուս ճյուղերը պիտի նվազեն: Այսպիսի վիճակ թույլ չտալու համար Հայաստանի իշխանությունները սա պետք է հասկանան: 1995թ., երբ ժողովուրդն արդեն 24 ժամ հոսանք էր ստանում, մենք 1 դոլարի էներգետիկ ծախսով արտադրում էինք 7 դոլարի ՀՆԱ: Այսօր 1 դոլարի էներգետիկ ծախսով արտադրում ենք 4 դոլարի ՀՆԱ՝ այս ցուցանիշով արագորեն մոտենալով այդ տեսակետից այնպիսի հետամնաց երկրներին, ինչպիսին են Թուրքմենստանը, Տոգոն կամ Ռուսաստանը: Միևնույն ժամանակ 20 տարի առաջ, երբ մեզ մոտ 1-7,5 էր հարաբերությունը, Ադրբեջանում 1-3,5 էր, մենք ծիծաղում էինք Ադրբեջանի վրա: Այսօր Ադրբեջանը 1 դոլարի էներգետիկ ծախսերով արդեն 6 դոլարի ՀՆԱ է արտադրում, և արդեն Ադրբեջանն է ծիծաղում մեզ վրա:

– Եթե էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրացնեին, ՀԷՑ-ը կարո՞ղ էր գործել 42 դրամ սակագնով:

– Իհարկե: Գոյություն ունի արտադրության կառուցվածք: ՀՀ-ում էլեկտրաէներգիայի 43 տոկոսն արտադրում է ատոմակայանը, 29 տոկոսը՝ ՀԷԿ-երը, 29 տոկոս՝ ՋԷԿ-երը: ՋԷԿ-երը գազ են օգտագործում, այդ պատճառով էլ նրանք համեմատաբար բարձր էլեկտրաէներգիա են արտադրում: ՌԴ-ում ՋԷԿ-երը արտադրում են էլեկտրաէներգիայի 67 տոկոսը, 15 տոկոսը՝ ՀԷԿ-երը, մնացած մասը՝ ատոմակայանները: Ուկրաինայում ՀԷԿ-երն ու ատոմակայանն արտադրում են 56 տոկոսը: Սա նշանակում է, որ այս երեք երկրներից Հայաստանում պետք է արտադրվի ամենաէժան էլեկտրաէներգիան: Վրաստանն ատոմակայան չունի, էլեկտրաէներգիան արտադրվում է ՀԷԿ-երում ու ՋԷԿ-երում: Բայց Վրաստանը, որը Հայաստանից հոսանք է գնում, իր բնակչին ավելի էժան է վաճառում: ՀՀ-ում էլեկտրաէներգիան արժե 48 դրամ, ՌԴ-ում՝ 20 դրամ, Ուկրաինայում՝ 12 դրամ, Վրաստանում՝ 28 դրամ:

– Հայաստանում ինչո՞ւ են այդքան բարձրացնում էլեկտրաէներգիայի սակագինը:

– Հա՛մ չեն հասկանում, հա՛մ էլ այնտեղ գոյություն ունի մեծ կոռուպցիա: Բայց եկեք համեմատենք էլեկտրաէներգիայի մեծածախ ու մանրածախ գները: ՀԷՑ-ը արտադրողներից հոսանքն առնում է 18,5 դրամով, վաճառում է 48 դրամով: Սա համաշխարհային ռեկորդ է: Մինչդեռ Վրաստանում գնվում է 20 դրամով, վաճառվում՝ 28 դրամով:

– Այդ դեպքում ո՞ւր են գնում այդ գումարները, երբ ՀԷՑ-ը հարյուրավոր միլիոն դոլարների պարտք է կուտակել:

– Այնտեղ համատարած թալան է: Եթե մեծածախ գինը 18 դրամ էր, մանրածախ գինը ամենաշատը պետք է լիներ 28 դրամ: Մյուս 20 միավորը համատարած կոռուպցիան է, համատարած անտնտեսվարությունն է, միջոցների համատարած փոշիացումն է: Դա նշանակում է, որ տարեկան 100-120 մլն դոլարի հոսանք պարզապես վատնվում է: Իհարկե, հնարավոր է, որ չի վատնվում, հնարավոր է, որ կան մարդիկ, ովքեր ձրի հոսանք են ստանում, որ այդ 120 մլն դոլարի հոսանքը շատ լավ էլ բաշխված է: Բայց սա պետք է պարզել հատուկ ուսումնասիրությունների և քննչական գործողությունների արդյունքում:

– Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքար ծավալվեց, որի արդյունքում Սերժ Սարգսյանը որոշակի լուծումներ առաջարկեց՝ որոշվեց ՀԷՑ-ում աուդիտ անցկացնել: Իսկ մինչ աուդիտի ավարտը այդ 7 դրամի թանկացման բեռն իր վրա կվերցնի կառավարությունը: Ճի՞շտ լուծում է սա, կամ կառավարությունն ունի՞ այդ միջոցները:

– Նախ՝ կառավարության միջոցները բյուջեի միջոցներն են, բյուջեի միջոցները պառլամենտի միջոցներն են, բայց մենք դեռ այդ որոշումը չենք ստացել: Բայց ես չեմ հիշում այնպիսի որոշում, որ այդ 7 դրամի ծախսը կառավարությունն իր վրա պետք է վերցնի: Հայտարարության մեջ գրված է, թե կառավարությունն իր վրա կվերցնի ծախսերը: Կառավարությունն էլ հայտարարել է, որ անապահով ընտանիքներին կտա ամսական 2000-ական դրամ փոխհատուցում:

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ լուծումներ պետք է անել ՀԷՑ-ում տիրող իրավիճակը շտկելու համար:

– Ես երեք սկզբունքային մոտեցում եմ տեսնում: Առաջինը՝ ՀԷՑ-ը ունի սեփականատեր՝ «Ինտեր ՌԱՕ»-ն կամ ՌԴ-ն, որն իր գրպանից պետք է փողը հանի: Բայց դրա համար ՀՀ իշխանությունը պետք է կարողանա դիմել ռուսական կողմին: Այնպիսի տպավորություն է, որ մենք չենք կարողանում դիմել: Չենք կարողանում դիմել նույն Վլադիմիր Պուտինին կամ Դմիտրի Մեդվեդևին, թե մենք խնդիր ունենք: Խնդիր երկու՝ ես գտնում եմ, որ մենք Հայաստանում չենք կարող ունենալ մեկ էլեկտրացանցեր: Պետք է ունենանք մի քանիսը, ինչպես բջջային կապի ոլորտում է: Խնդիր երեք՝ եթե ռուսական կողմը չի համաձայնում գնալ կազմակերպչական վերակառուցման, ապա մենք վերացնում ենք հանձնաժողովը՝ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, և այդ որոշումը օրենքով հանձնում ենք ՀԷՑ-ին: Եվ կտեսնեք, որ ՀԷՑ-ը ստիպված կլինի ավելի էժան սակագին ընդունել, որ կարողանա վաճառել ապրանքը:

– Ռուսական կողմի արձագանքը համարժե՞ք էր էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետևանքով ձևավորված շարժման նկատմամբ:

– Ես նման արձագանք չէի տա: Վախենում են ռուսները, «Մայդան» են ասում: Ես, իհարկե, նման արձագանք չէի տա, թեկուզ Մայդան լիներ: Նախ չէի օգտագործի «մայդան» բառը: Բայց եթե անգամ Մայդան է, այն հայկական է: Հայ ժողովուրդը ցանկանում է, որ իշխանությունները թափանցիկ աշխատեն: Բա ինչպե՞ս: Հայ ժողովուրդն ուզում է պարզել ՀԷՑ-ում կատարված չարաշահումները: Տարեկան 90-100 մլն դոլար է պակասում, ո՞ւր է գնում: Դա գողությո՞ւն է, դա փոշիացո՞ւմ է, դա Բիբի՞նն է անում, թե՞ կիսվում են հայ իշխանավորների հետ:

– Իսկ համարժե՞ք էր ռուսական կողմի արձագանքը զուտ իր սեփականությունը հանդիսացող ՀԷՑ-ում տիրող իրավիճակի նկատմամբ:

– Ռուսական կողմն առնվազն վարչապետի մակարդակով պիտի ներողություն խնդրեր հայ ժողովրդից՝ ասելով, թե 15 օրում մենք դա կպարզենք: Ընդ որում՝ Դմիտրի Մեդվեդևը պետք է ելույթ ունենար, և ոչ թե դա աներ Սերժ Սարգսյանը: Կամ՝ Ս. Սարգսյանն ասում է, թե աուդիտ կանենք: Քո ընկերությո՞ւնն է, որ աուդիտ անես: Ապօրինի բան է ասում: Ես չեմ ուզում միանգամից հակառուսական դարձնել իմ խոսքը: Ես կողմ չեմ եղել նաև դեկտեմբերի 2-ի պայմանագրին, ասում եմ, որ ռուսները շատ վատ են կառավարում էներգետիկ ոլորտը, բայց ես կարծում եմ, որ մերոնք չեն կարողանում ՌԴ-ին բացատրել, թե ինչ է կատարվում ՀԷՑ-ում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում