Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասի գործակալ Կառլո Կուտրոպիան հայտարարել է, որ իտալական «Ռոմա»-ն իր հաճախորդին առաջարկ չի կատարել, տեղեկացնում է Marca-ն:
«Ես «Ռոմա»-ից զանգեր չեմ ստացել: Պարզապես ասել եմ, որ Հռոմը հիանալի քաղաք է, իսկ «Ռոմա»-ն փայլուն ակումբ, որն ունի հիանալի երկրպագուներ»,- հայտարարել է գործակալը:
Հիշեցնենք, որ Կասիլյասի գործող պայմանագրի ժամկետը «արքայական ակումբ»-ի հետ լրանում է 2016 թվականի ամռանը: