Thursday, 25 04 2024
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները

Ռուսներն ուզում են փոխել ՀԷՑ սեփականատիրոջը, որպեսզի ազատվեն պատասխանատվությունից

Ռուսական  «Կոմերսանտ» պարբերականը, հղում անելով ՀԷՑ-ում իր աղբյուրներին, տեղեկացնում է, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Երևանում տեղի ունեցող բողոքի ցույցերն ու Հայաստանի իշխանության սպառնալիքները՝ ազգայնացնել ՀԷՑ-ը, կարող են ՀԷՑ-ի սեփականատեր «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը ստիպել վաճառքի հանել ՀԷՑ-ը: Թերթը նշում է, որ որպես հնարավոր գնորդ կարող է հանդես գալ «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը կամ մեկ այլ ռուսաստանցի հայ օլիգարխ: Ռուսական պարբերականն ավելացնում է, թե այս իրավիճակում նոր գնորդ գտնելն այնքան էլ հեշտ գործ չի լինի, քանի որ էներգահաշվեկշռի անկայունությունը մեծացրել է ընկերության պարտքերը և այսօր ՀԷՑ-ի պարտքը անցնում է 250 մլն դոլարի սահմանը:

Իշխանությանը մոտ կանգնած «Առաջին լրատվական»-ի աղբյուրները նշում են, որ ընդհակառակը՝ ՀԷՑ-ի գնորդների պակաս կարծես թե չկա, և կան շատ լուրջ հավակնորդներ, որոնք պատրաստ են ռուսական ընկերությունից գնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը: Մենք արդեն տեղեկացրել էինք, որ մի քանի ամիս առաջ Հայաստան էր ժամանել Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ ալ Մակտումի եղբայրը, ով Հայաստանի իշխանությունների հետ բանակցել է ՀԷՑ-ի վաճառքի շուրջ:

Ըստ մեր աղբյուրի՝ ՀԷՑ-ով հետաքրքրված են նաև ԱՄՆ և եվրոպական կապիտալով ընկերություններ, սակայն քանի դեռ ՀԷՑ-ի սեփականատերը «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ն է, Հայաստանի իշխանությունները անկարող են որևէ որոշում կայացնել ընկերության վաճառքի հարցով: Մեր աղբյուրը վստահեցնում է, որ Ռուսաստանը ոչ մի պայմանով չի զիջի ՀԷՑ-ը որևէ այլ ընկերության, և երբ խոսք է գնում ՀԷՑ-ի վաճառքի մասին, ապա խոսքը ընդամենը ռուսական մեկ սեփականատիրոջը մյուսով փոխարինելուն է վերաբերում և ոչ ավելին: Իսկ ռուսներն ուզում են փոխել սեփականատիրոջը, որովհետև հասկանում են, որ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի գործունեության աուդիտը կարող է իսկապես ստիպել Հայաստանի իշխանությանը գնալ կտրուկ քայլերի, այդ թվում և՝ նրա հայաստանյան ակտիվի՝ ՀԷՑ-ի ազգայնացման:

Նախագահ Սարգսյանը հունիսի 27-ին հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ՀԷՑ-ում իրականացվելիք աուդիտորական ուսումնասիրությունը պետք է վերաբերի այս ընկերության ամբողջ գործունեությանը: Նախագահ Սարգսյանը չի կարող տեղեկացված չլինել, որ այս ընկերության գործունեության մեջ կան այնպիսի աղաղակող խախտումներ, որոնց բացահայտումը հնարավորություն կտա ռուսական կողմին ասել, որ ահա տեսեք՝ ձեր պետական ընկերության գործունեությունը հասցրել էր նրան, որ Հայաստանում հասարակությունը ըմբոստացել էր ոչ միայն Հայաստանի դեմ, այլ նաև Ռուսաստանի, որ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի գործունեությունը վտանգում է Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում, և մի՞թե տեղին չի լինի պատժել այդ ընկերությանը՝ նրան զրկելով հայաստանյան ակտիվից: Բացահայտված խախտումների պարագայում ռուսական կողմը ևս չի կարող արդարացումներ գտնել, և պետականացումը կլինի միանգամայն տրամաբանական: Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կառուցված են ճշտի կիսաքրեական ընկալման վրա, և ըստ այդմ՝ եթե Հայաստանը կարողանա ապացուցել, որ ռուսական ընկերությունը Հայաստանում իրեն սխալ է պահել, ապա դա հիմք կտա նրա նկատմամբ սանկցիաներ իրականացնելու և այդ ընկերությանը պատժելու համար:

Բայց որպեսզի ռուսները կարողանան փրկել իրենց հայաստանյան ունեցվածքը, նրանք կփորձեն մինչև աուդիտի իրականացումը փոխել սեփականատիրոջը, որպեսզի դրանից հետո կարողանան ասել՝ այո՛, «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը վատ կառավարիչ էր, այո՛, բացահայտվել են բազմաթիվ չարաշահումներ, որոնք բերել են սակագնի չհիմնավորված բարձրացման և հանրային դժգոհության ալիքի, բայց հիմա այլևս այդ ընկերությունը չկա, և ՀԷՑ-ի սեփականատերն էլ այլևս ձեր հայրենակիցն է, որին դուք կարծես թե վստահում եք, և ով դժվար թե կրկնի իր նախորդի սխալները:

Ահա թե ինչու Հայաստանի իշխանությունը ոչ մի կերպ չպետք է թույլ տա, որ մինչև աուդիտի իրականացումը և դրա արդյունքների հրապարակումը տեղի ունենա սեփականատիրոջ փոփոխություն, քանի որ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը պետք է պատասխան տա աուդիտի արդյունքների համար: Որովհետև չի կարող լինել այնպես, որ աուդիտի արդյունքում հայտնաբերվեն խախտումներ, իսկ այդ ընթացքում հայտնված լինի նոր սեփականատեր, որը կհայտարարի, որ պատասխանատու չէ նախորդի գործունեության համար:

Ռուսական ընկերության և նրա տերերի անբավ ախորժակը վերջին երկու տարիներին հասցրել էր նրան, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը ոչ միայն կրկնակի թանկացել է, այլ նույնիսկ այդ թանկ սակագնի պայմաններում ՀԷՑ-ը բազմամիլիոնանոց պարտքեր է կուտակել: ՀԷՑ-ի սեփականատերերը անընդհատ ուզում էին մեծացնել իրենց եկամուտները, ինչը ի վերջո հանգեցրեց հանրային դժգոհության ալիքի և զանգվածային ցույցերի: Ռուսները չեն ուզում ընդունել, որ տեղի ունեցողը իրենց անպատասխանատու վարքի և անբավ ախորժակի արդյունքն է, և ամեն ինչում փորձում են գտնել ամերիկյան հետք: Իսկապես հեշտ է ապրել, երբ ամեն ինչի համար մեղավոր ու պատասխանատու են ամերիկացիները, իսկ դու ընդամենը նրանց գաղտնի ու դավադիր գործունեության զոհն ես: Բարեբախտաբար, Հայաստանում հասարակությունը չի վարակվել հակաամերիկանիզմով և չի հասել անմեղսունակության այն աստիճանին, որ չկարողանա մեղավորին տարբերել անմեղից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում