Բաղրամյան պողոտայում ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ իրենց պահանջներն ու խաղաղ մարտավարությունը չեն փոխվել։ Հայտարարությունը ամբիոնից հնչեցրեց «Ոչ թալանին» նաախձեռնության անդամ Նարեկ Այվազյանը։
«Մենք՝ շուրջ մեկ շաբաթ Բաղրամյան պողոտայում ակցիայի մասնակիցներս հայտնում ենք, որ մեր պահանջներն ու խաղաղ մարտավարությունը չեն փոխվել»,- նշեց նա:
Դիմելով ցուցարարներին՝ Նարեկ Այվազյանը ասաց՝ «Հայաստան, արի Բաղրամյան» խնդրելով, ավելի համախմբված լինել, կիրառել ուղիղ ժողովրդավարության որոշումները, խմբեր ստեղծել և խորհուրդներ ներկայացնել,- ասաց նա։