«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը Ազատության հրապարակում հանդես եկավ հայտարարությամբ,
Լրագրողների հետ զրույցում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը հայտարարեց. «Մենք մտնում ենք պայքարի նոր փուլ և շարունակում ենք պայքարը շատ ավելի լայն ֆորմատով, կլինեն հանրային քննարկումներ, կձևավորվեն իրավաբանական, ինչպես նաև տնտեսագիտական խմբեր, միաժամանակ շարունակվելու է փողոցային պայքարը:
Սերժ Սարգսյանի հայտարարությունը մեզ չի բավարարում, ուստի մենք հետևողական ենք լինելու մեր պահանջներին և դրանց լիարժեք կատարմանը»:
Հիշեցնենք մեր պահանջները.
1. Վերանայել և չեղյալ հայտարարել ՀԾԿՀ-ի հունիսի 17-ի ապօրինի կայացրած հոսանքի սակագնի որոշումը:
2. Վերանայել անցած տարվա սակագինը նվազեցման նպատակով:
3. Պատժել բոլոր այն կարգազանց ոստիկաններին, ովքեր անօրինական կերպով հունիսի 23-ին, Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկեցին խաղաղ ցուցարարներին: Ինչպես նաև պատժել նրանց անօրինական հրաման տվողներին:
Այսօր ժամը 19.00-ին «Ոչ թալանին» նախաձեռնող խումբը Կոմիտասի արձանի մոտ հրավիրում է հանրային քննարկման: