Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Երբ Հայաստանը դադարի Ռուսաստանին համարել մեծ եղբայր, նրա մոտ ամեն ինչ կստացվի․ Օլեգ Պանֆիլով

Վրաստանի պետական համալսարանի պրոֆեսոր, Էքստրեմալ լրագրության մոսկովյան կենտրոնի հիմնադիր ղեկավար, վերլուծաբան Օլեգ Պանֆիլովի կարծիքով՝ ռուսաստանյան ԶԼՄ-ների մեկնաբանումը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը վախենում է կորցնել այն բոլոր տարածքները, որոնք իրենն է համարում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Պանֆիլովը կարծիք հայտնեց, որ այն ամենն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում և այն, ինչ տեղի է ունեցել հետխորհրդային տարածքում՝ Ռուսաստանն ընդունում է որպես անձնական վիրավորանք. «Կարծում է, որ դրանում մեղավոր է Վաշինգտոնը և չի ուզում ընդունել մեղավորութունն առ այն, որ իր տնտեսական ծրագրերը չեն աշխատում, և իր հարևաններին օգնելու հնարավորություն չունի»:

Նրա խոսքերով՝ այն, ինչ տեղի է ունենում այսօր Երևանի Բաղրամյան պողոտայում՝ Ռուսաստանի կողմից ընկալվում է որպես ազդեցության վերջին վայրի կորուստ. «Կարծում եմ, որ Ռուսաստանը հասկանում է հետևանքների մասին, որովհետև Հայաստանի հետևից կարող են մյուս բոլոր հետխորհրդային երկրները գնալ: Խնդիրը միայն այն չէ, որ Ռուսաստանին դուր է գալիս, որ իրեն անվանում են «մեծ եղբայր», այլ խնդիրն այն է, որ Ռուսաստանը, որպես չկայացած տղամարդ, չի կարողանում բավարարել իր հարևաններին գոնե տնտեսապես, այսինքն՝ Ռուսաստանի հետ ընկերությունից ոչ մի օգուտ չկա: Բացի այդ՝ Հայաստանը հայտնվել է այնպիսի սարսափելի իրավիճակում, երբ Ռուսաստանն ուզում է Երևանից լսել միայն սիրո և բարեկամության խոսքեր, բայց ի պատասխան չի կարողանում ցուցաբերել ո՛չ տնտեսական, ո՛չ աշխարհաքաղաքական օգնություն»,- ասաց մեր զրուցակիցը:

Այնուհետև Պանֆիլովն ընդգծեց. «Ես կարդացի համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ելույթը: Ակնհայտ է, որ դա կայսերապաշտական քաղաքականության արտացոլումն է: Ես նույնիսկ չեմ կարող ասել, թե ինչ աստիճանի հայերը պետք է վիրավորվեն այդ խոսքերից։ Նա կամ ընդհանրապես չի հասկանում ինչ է տեղի ունենում Կովկասում և մասնավորապես Հայաստանում, կամ էլ Հայ առաքելական եկեղեցու պատմությունից է անտեղյակ»:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանում հիմա այնպիսի իրավիճակ է, որ վախենում է կորցնել Հայաստանը և միևնույն ժամանակ չգիտի՝ ինչ առաջարկի դրա փոխարեն:

Մեր այն դիտարկմանը, թե ինչպես է Վրաստանին հաջողվում ռուսական ընկերության՝ նույն «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի հետ աշխատել արդյունավետ և առանց կորուստների, և ընդհանրապես՝ ինչպե՞ս Վրաստանին հաջողվեց կտրվել ռուսական լծից, և ինչո՞ւ նույնը չի հաջողվում Հայաստանին, Օլեգ Պանֆիլովն ասաց․ «Ես կարծում եմ, որ հետխորհրդային տարածքում բացի Ուկրաինայից, Վրաստանից և ինչ-որ չափով նաև Մոլդովայից, Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները դառնալու ամբողջությամբ ինքնուրույն երկիր: Ես մի անգամ գրել եմ այն 6 գործոնների մասին, որոնք բերում են «գունավոր հեղափոխությունների», որից 5 գործոնները՝ պետականության պատմություն, քաղաքական ավանդություների պատմություն, հասարակական գործունեության մշակույթ, խոսքի ազատություն և այլ գործոններ, Հայաստանն ունի: Հայաստանին չի բավարարում միայն 6-րդ գործոնը՝ դա Կրեմլյան քաղաքականության չհասկացվածությունն է: Հենց որ դուք ասեք, որ Կրեմլը կաթվածահար է անում ձեր բոլոր ձգտումները դեպի ժողովրդավարություն, այդ ժամանակ Հայաստանը կդառնա այնպիսի երկիր, ինչպիսին Ուկրաինան և Վրաստանն է: Բայց քանի դեռ դուք ասում եք, որ Ռուսաստանը ձեր մեծ եղբայրն է, ոչինչ չի ստացվի: Այդ մեծ եղբայրը մշտապես ձեզ սահմանափակումների մեջ է դնելու և կաթվածահար է անելու ձեր երկրի զարգացումը»,- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում