Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Որտեղ է ավելի մեծ անորոշությունը

Բաղրամյան փողոցում ցույցը շարունակվում է: Այս տեղեկությունը երևի թե վերջին մեկ շաբաթվա ընթացքում ամենակարևորն է՝ ի տարբերություն նախորդ լուսաբացերի, երբ դրանց ընթացքում էլ մենք տեղեկանում էինք, որ ցույցը շարունակվում է:

Բանն այն է, որ հունիսի 28-ին իրավիճակը Բաղրամյան փողոցում աննախադեպ լարված էր, և Սերժ Սարգսյանի որոշումից հետո փողոցից չհեռացող քաղաքացիներին ներկայացվել էր վերջնագիր, ոստիկանությունը պատրաստվում էր անցնել ուժային գործողության:

Ի՞նչը կանխեց այդ գործողությունը՝ իշխանությունների ողջախոհությո՞ւնը, թե՞ ցուցարարների, ժողովրդի թվի ավելացումը Բաղրամյանում ու նրա մատույցներում՝ դժվար է ասել: Սակայն միանշանակ ողջունելի է, որ ի վերջո հաղթեց բանականությունը, և իշխանությունները զերծ մնացին ուժային գործողություն իրականացնելու քայլերից, որով հերթական անդառնալի հարված կհասցվեր Հայաստանի Հանրապետությանը:

Եվ այսպես՝ ի՞նչ ունենք այսօր Բաղրամյան փողոցի շարժման, փաստորեն, մեկնարկած երկրորդ շաբաթվա սկզբին: Ունենք Սերժ Սարգսյանի որոշում, որը, ըստ էության, իր բնույթով պակաս անորոշ չէ, քան, օրինակ, այն անորոշությունը, որում մեղադրում էր իշխանությունը ցույցի նախաձեռնողներին, երբ նրանք չէին կարողանում կողմնորոշվել Սերժ Սարգսյանի հանդիպման առաջարկի հարցում:

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը չի կողմնորոշվել իր որոշման հարցում, քանի որ այն առաջին հայացքից է միայն լուծում, սակայն խնդիրը հասարակության մի ուսից վերցնել և մյուս ուսի վրա դնելը ամենևին լուծում չէ: Վերջին հաշվով՝ որտեղի՞ց են գոյանում կառավարության միջոցները, որոնց մասին խոսում է Սերժ Սարգսյանը: Դրանք ձևավորում է հանրությունը՝ իր հարկերի և տուրքերի միջոցով:

Սրան ունենք հանրության արձագանքը՝ մնալ Բաղրամյան փողոցում: Իշխանությունը փորձեց արձագանքել ուժային ցուցադրությամբ, հետո զերծ մնաց անհեռատես քայլից: Ի՞նչ են անելու իշխանություններն ու ցուցարարները հետագայում: Ուժային տարբերակը, այնուամենայնիվ, պետք չէ հանել դիտարկումից, հետևաբար մշտապես հրատապ է դրա կանխարգելմանն ուղղված գործողությունների հարցը: Այդ հարցը հրատապ է ամբողջ հանրության համար՝ անկախ Բաղրամյան փողոցում լինելուց կամ չլինելուց: Հայաստանի բոլոր քաղաքացիները իրենց հնարավորության չափով պետք է նպաստեն, որպեսզի իշխանությունը զերծ մնա ուժային լուծումից:

Միաժամանակ, քաղաքացիներն էլ պետք է զերծ մնան որևէ սադրիչ գործողությունից: Նմանօրինակ գործողությունները առաջին հերթին հարվածում են հենց Բաղրամյան փողոցում ծավալված բողոքի շարժմանը և ըստ էության առաջին հերթին փողոցից դուրս գտնվող հանրության մոտ առաջացնում անվստահություն այնտեղ կատարվողի հանդեպ: Հետևաբար իրավիճակը փողոցում պետք է լինի հստակ և կառավարելի ոչ միայն ներկայացվող պահանջների, անելիքների, այլ նաև վարքի տեսանկյունից: Վերջին հաշվով՝ հանրային վստահելիությունը պետք է լինի փողոցում ծավալված շարժման առաջնային նպատակներից և խնդիրներից մեկը:

Կա ևս մի կարևորագույն խնդիր, որը ուրվագծվում էր հունիսի 28-ի զարգացումերում: Մինչ այդ որպես շարժման առավելություն նշվող լիդերների բացակայությունը հունիսի 28-ին ինչ-որ առումով այլ երանգ էր ստացել և ընդհանուր ընկալման մեջ մոտեցել էր բացասականության, որ չկան հստակ առաջնորդողներ, որոշում կայացնողներ, պատասխանատվություն կրողներ:

Իրականում դա թյուր ընկալում է, վերջին հաշվով՝ հանրությունը պետք է գա, այսպես ասած, ապակենտրոն կառավարմամբ շարժումների մեթոդաբանական կատարելագործման, ոչ թե առաջին իսկ խնդիրների դեպքում մտածի «լիդերային» շարժումների վերադառնալու մասին: Սա կարևոր խնդիր է, որը երևակվեց հունիսի 28-ին, և պետք է լինի ուշադրության կենտրոնում:

Այս ամենով հանդերձ՝ հասարակությունը պետք է հստակեցնի իր հետագա անելիքը, ձևակերպի իր դժգոհությունը արդեն նոր իրավիճակում և ներկայացնի իշխանություններին:

Ինչ պետք է անեն իշխանությունները, ինչ ունեն նրանք անելու, ինչ կարող են անել՝ ուժային օպերացիայից բացի: Սրանք հարցեր են, որոնք պակաս անորոշության մեջ չեն, քան հասարակության պարագայում:

Խնդիրն այն է, որ իշխանությունն այսօր գտնվում է վերադասավորման մեծ գործընթացի մեկնարկում, և շատ դժվար է ասել, թե ազդեցության ինչպիսի խմբեր և ուժային ինչպիսի հարաբերակցություն կա իշխանության ներսում, ինչ որոշումներ են լոբբինգ արվում, ովքեր, որ թևը ինչ խնդիր է փորձում լուծել ապագա իշխանության մեջ իր քվոտաների հարցը կամ իր իշխանության հարցը լուծելու կոնտեքստում:

Այս տեսանկյունից նույնիսկ դժվար է ասել, թե որտեղ է ավելի մեծ անորոշությունը՝ հասարակությա՞ն մոտ, թե՞ իշխանության ներսում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում