Ոստիկանությունը գիշերը Բաղրամյան պողոտան ազատելու գործողություններ չի իրականացրել։ «Կենդանի պատի» անդամները ողջ գիշեր մնացել են ցուցարարների և ոստիկանների մեջտեղում: Առավոտյան պողոտայում էր Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որին դիմելով՝ ցուցարարն ասաց. «Շնորհակալություն, հանգիստ գիշեր ենք անցկացրել»: