«Ես այստեղ եմ՝ զորակցություն հայտնելու ցուցարարներին: Ժողովրդի պահանջը պետք է բավարարվի, ես չեմ տեսնում ուրիշ լուծում: Հույս ունեմ, որ երիտասարդ ոստիկաններին չեն ուղի երիտասարդ համաքաղաքացիների նկատմամբ. դա հակալուծում է, դա կխորացնի խնդիրը: Այժմ մի փոքր միջանկյալ վիճակ է, խաղաղ մոտեցումը ճիշտ է, թեև շշուկներ կան, որ այսօր գործողություններ են լինելու, պետք է հանդուրժողականություն ցուցաբերի ոստիկանությունը»,- այս մասին այսօր լրագրողներին ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, ով լուսաբացին այցելել էր Բաղրամյան պողոտա: