Եթե մենք աշխատող ժողովուրդ ենք, մեր գները պիտի իջնեն, ինչո՞ւ են բարձրանում։ Այդ մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը։
«Մենք այսօր ոչ թե յոթ դրամի համար ենք կանգնած, այլ որ ամեն տարի յոթ դրամ ավելացնեն»։
Խոսելով նախագահի հայտարարության մասին՝ պատգամավորն ասել է. «Երկրի նախագահը երբեք ինքն իրանից բան չի կարող հնարել։ Գոյություն ունեն համապատասխան հանձնաժողովներ, որոնք կարծիք են ասում։ Նախագահն ասաց, որ հարկավոր է հասկանալ խնդիրը։ Եւ, իմ կարծիքով, ժամանակ խնդրեց։ Կարծում եմ, դա ճիշտ է։ Բայց նահանջելն էլ սխալ է։ Այս ամենն ակցիա է, բողոքի ակցիա, արժանապատվությունը պահելու ակցիա, և որտեղ էլ լինի, կարևոր չէ։ Բայց հիմա մեր կենտրոնական փողոցում ենք։ Եթե այսքան մարդ որոշել է մնալ, միգուցե ճիշտը սա է»,- նշել է Աղաբաբյանը։