Friday, 29 03 2024
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է

Անակնկալ զարգացումներ Բաղրամյան պողոտայի ֆոնին

Երեկ, կարելի է ասել, բավական անսպասելի և անակնկալ զարգացում է տեղի ունեցել էլեկտրաէներգիայի գնի շուրջ ստեղծված իրավիճակում: Երևանում հանդիպելով Սերժ Սարգսյանի հետ՝ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ռուսաստանյան համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը հայտարարել է, որ միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո ՀՀ կառավարության շենքում փոխվարչապետի, էներգետիկայի նախարարի, ՀԾԿՀ ղեկավարի հետ մանրամասնորեն դիտարկել են նախկին ժամանակաշրջանում այդ ընկերության գործունեության հետ կապված բոլոր հարցերը: Ամենակարևորը, ըստ նրա, նշվել է, որ կա հստակ ծրագիր՝ այդ ձեռնարկությունը ճգնաժամային վիճակից դուրս բերելու համար՝ որոշակի միջոցառումներով և դրանք իրականացնելու ժամանակացույցով, անհրաժեշտ միջոցներով:

Այս հայտարարությունն անկասկած կարիք ունի մանրամասն պարզաբանումների, քանի որ առաջացնում է մի շարք հետաքրքրական հարցեր: Ըստ էության, Սոկոլովի հայտարարությունը նշանակում է, որ ռուսական կողմը ընդունում է ՀԷՑ-ի կառավարման խնդիրը և նույնիսկ հայտարարում, որ բավարար միջոցներ ունի այդ պատասխանատվությունը իրացնելու և ճգնաժամը հարթելու համար: Իսկ այսօր ճգնաժամի հարթումը պահանջում է մեկ միջոց՝ ֆինանսներ, որոնք պետք են ՀԷՑ-ի կուտակած պարտքերը մարելու և էներգետիկ համակարգը կոլապսից փրկելու համար:

Համենայնդեպս, միջոցները պետք են առաջին հերթին սրա համար, քանի որ եթե այս քայլերը չեն արվում, ապա ՀԷՑ-ի մասով որևէ այլ քայլ, որևէ այլ հակաճգնաժամային գործողություն անիրականանալի է: Եվ ուրեմն՝ նշանակո՞ւմ է Սոկոլովի հայտարարությունն արդյոք, որ ՌԴ-ն համաձայնել է ՀՀ-ին տրամադրել ՀԷՑ-ի պարտքը մարելու համար անհրաժեշտ ֆինանսները: Թե՞ ռուսական կողմը պատասխանատվություն է ստանձնում, այսպես ասած, հետագա ծախսերի համար, ներդրումներ և այլն, իսկ պարտքը պետք է փակի ՀՀ ժողովուրդը: Այս հարցերի պատասխանը, ըստ երևույթին, մենք կստանանք առաջիկայում, երբ պարզ կլինի, թե Ս. Սարգսյանն, ի վերջո, ինչ է պատասխանելու ՀՀ-ում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիներին:

Այստեղ, իհարկե, ժամանակի ընթացքում հասունանում է մի կարևոր դիլեմա՝ անկախ ամեն ինչից, թե ինչ պետք է լինի քաղաքացիների հետագա քայլը այն դեպքում, երբ Ս. Սարգսյանը մերժում է նրանց պահանջը պաշտոնապես կամ շարունակում է լռել: Այս հարցն առավել հրատապ է դառնում այն պայմանավորվածությունների ֆոնին, որ Ս. Սարգսյանը ձեռք է բերել ռուսական կողմի հետ ՀԷՑ-ի մասով, այդ կառույցի գործունեության աուդիտի մասով: Քանզի առաջանում է նաև հարց, թե որն է գինը, որի դիմաց ռուսական կողմը գնացել է ՀՀ հետ նման զիջումների, ոչ թե իր սովորության համաձայն՝ այսպես ասած արհամարհել հայկական կողմի պահաջները կամ ակնկալիքները, կամ խնդրանքները: Մինչդեռ հայ-ռուսական համաձայնությունները ներառել են ոչ միայն ՀԷՑ-ի խնդիր, այլ նաև Պերմյակովի գործ, սպառազինության և անվտանգության հարցեր:

Այսինքն՝ սեղանին դրված են իսկապես ծանրակշիռ հարցեր ու պայմանավորվածություններ, և սա նշանակում է, որ նույնքան մեծ է այդ ամենի գինը կամ պատճառը: Եվ այստեղ, եթե հիշենք մի քանի օր շարունակ հայաստանյան խաղաղ իրադարձություններին տրվող ռուսական պաշտոնական քարոզչամեքենայի անհանգիստ ու ագրեսիվ բնորոշումները հակառուսական «Մայդանի», ամերիկյան դավադրության մասին, ապա շատ հավանական է դառնում, որ քաղաքացիական շարժումը ՀՀ-ում կամա, թե ակամա ստիպել է ՌԴ-ին, ի վերջո, գնալ որոշակի փոխզիջումների կամ զիջումների, կամա, թե ակամա հնարավորություն է տվել ՀՀ իշխանություններին փոքր-ինչ արժանապատիվ խոսել ՌԴ հետ և ակնկալել փոքր-ինչ նմանօրինակ պատասխան:

Այս տեսանկյունից կարող ենք ասել, որ նմանօրինակ համաձայնությունները ՀՀ քաղաքացիների պայքարի արդյունքն են, սակայն մի փոքր արդյունքը միայն, քանի որ հիմնական նպատակը, հայտարարված պահանջը մնում է չսպասարկված: Եթե ռուսական կողմի հավաստիացումը հակաճգնաժամային ծրագիր և միջոցներ ունենալու մասին համապատասխանում է իրականությանը, ապա դա նշանակում է, որ ՀՀ իշխանությունները գտել են, այսպես ասած, գումարը, և դա թույլ կտա կատարել քաղաքացիների պահանջը: Եթե ոչ, ապա ՀՀ քաղաքացիները պետք է մտածեն իրենց հաջորդ քայլերի մասին, իրավիճակի վերահսկողությունը և թելադրող դիրքերը չկորցնելու համար, ինչը կարող է բերել դինամիկայի և ի վերջո՝ շարժման կորստի: Մյուս կողմից՝ առկա շարժման պահպանության հարցում ամենից շահագրգռվածը պետք է լինի, իհարկե, Ս. Սարգսյանը: Միայն թե նա կարող է սրանով շահագրգռված լինել և՛ պետության հարցերը լուծելու հնարավորության առումով, և՛ սեփական հարցերը լուծելու հնարավորության: Այս առումով, իհարկե, կարծում ենք ցանկացած բուքմեյքերական գրասենյակ բարձր գործակիցներ կսահմանի առաջին տարբերակի հավանականության պարագայի համար:

Սրան զուգահեռ՝ երեկ, ըստ էության, անսպասելի զարգացում է տեղի ունեցել ոչ միայն հայ-ռուսական, այլ նաև հայ-ադրբեջանական ուղղությամբ: Նախիջևանից խախտվել է հրադադարը, հայկական կողմը հրադադարի խախտումը կասեցնելիս տվել է մեկ զոհ: Ըստ մեր ՊՆ տեղեկատվության, ադրբեջանցիները կրել են բազմաթիվ կորուստներ: Մեղմ ասած, դժվար չէ վարկածների վերաբերյալ դատողություններ անել հատկապես այն ֆոնի առկայության պարագայում, որ կա այսօր ՀՀ-ում, և այն պայմանավորվածությունների պարագայում, որոնց մասին հայտարարվել է հայ-ռուսական շրջանակում:

Սադրանքի մասշտաբներն, իհարկե, այնպիսին չեն, որ անհնարին լինի զուտ ադրբեջանական նախաձեռնությունը: Միևնույն ժամանակ հարկ է նկատել, որ հրադադարը խախտվել է սովորաբար խաղաղ Նախիջևանի ուղղությամբ դիրքերում: Իսկ այստեղ խնդիրն ունի բավական նրբերանգներ՝ առնվազն այն պատճառով, որ, ըստ էության, այս ուղղությունը շատ մոտ է այն հատվածներին, որտեղ ՀՀ-ում առկա է ռուսական ռազմական ներկայություն՝ հայ-թուրքական և հայ-իրանական ուղղություններ:

Եվ այս պարագայում, այս նրբերանգների առկայության դեպքում հրադադարի խախտումը, ըստ էության, նշանակում է կա՛մ կրակել նաև Ռուսաստանի ուղղությամբ, կա՛մ կրակել Ռուսաստանի համաձայնությամբ: Արդյո՞ք ՌԴ-ն մի ձեռքով հայ-ռուսական համաձայնություններ է կնքել և գնացել որոշակի զիջումների՝ «Մայդանի» չարժանանալու համար, իսկ մյուս ձեռքով ռուս-ադրբեջանական համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ-ին այնուամենայնիվ ինքնագոհություն թույլ չտալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում