Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Արդյոք Հայաստանը կդառնա՞ երկրորդ Ուկրաինա. ռուսական ԶԼՄ-ների նոր հարցադրումը

Ռուսական լրատվամիջոցները շարունակում են մեկնաբանել Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ընթացող ցույցը: utro.ru-ն, մասնավորապես, գրում է, որ վերջին օրերին Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձությունները գնալով ավելի մեծ անհանգստություն են առաջացնում Ռուսաստանում դիտորդների շրջանում:

«Բացառված չէ, որ վերջնական արդյունքում պարզվի՝ այդ իրադարձությունների հետևում ևս արտասահմանյան ոչ կառավարական կազմակերպությունների դերն ու ձեռքն են: Մենք այդ իրավիճակին ևս շատ ուշադիր հետևում ենք»,- «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոսնտանտին Կոսաչյովը:

«Յուրաքանչյուր «գունավոր հեղափոխություն» սյդպիսի իրադարձություններից է սկսվել, բայց հետո վերաճել է քաղաքական իրադարձությունների: Կարծում եմ՝ հայաստանը ևս ապահովագրված չէ այդպիսի սցենարից»,- ասել է նա:

Իսկ Ռուսաստանի Պետդումայի «Միացյալ Ռուսաստան» խմբակցության առաջին փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչն ասել է. «Ցնցվում է հենց Հայաստանը, ոչ թե մեկ ուրիշ երկիր: Արևմուտքում շատերին Ռուսաստանի և Հայաստանի ավանդաբար բարեկամական հարաբերությունները կարծես ոսկոր լինեն կոկորդում»,- ասել է պատգամավորը:

Եվ այնուամենայնիվ, հայկական իրադարձություններում ճակատագրական գիծը մինչ այս պահն անցած չէ, գրում է պարբերականը: Շատ փորձագետներ նշում են, որ չնայած բողոքի ակցիան ցրելու փորձերին՝ մասնակիցները խուսափում են քաղաքական պահանջներից: Դա որոշակի հույսեր է ներշնչում, որ իրավիճակի զարգացումը չի գնա ուկրաինական սցենարով, ասվում է հոդվածում: «Սակայն նաև ոչ մի երաշխիք չկա, որ մեկ կամ մի քանի օր հետո Երևանում Մայդանը չի սկսվի»,- գրում է պարբերականը:

Էներգառեսուրսների գնի բարձրացումը մարդկանց արդեն հրահրում է բողոքի գործողությունների, utro.ru-ին ասել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Լեոնիդ Գուսևը:

«Առայժմ դժվար է խոսել Հայաստանում իրադարձությունների հեռանկարների մասին,- նշել է փորձագետը:- Որքանով կարելի է դատել, բողոքողների կարգախոսները զուտ տնտեսական են: Դժգոհությունների հիմնական պատճառն էլեկտրականության թանկացումն է… Այդ գինը շատ է Հայաստանի համար և 2 անգամ թանկ է, քան հարևան Վրաստանում»:

Ըստ Գուսևի՝ առնվազն 2 լուրջ պատճառ կա, որ հայաստանյան ցույցը տնտեսական հարթությունից անցնի քաղաքականի:

«Վերջին 24 տարում, ինչ Հայաստանն անկախ պետություն է, երկրում Արևմուտքի հետ կապված շատ քաղաքական գործիչներ են հայտնվել,- ասել է Գուսևը:- Հայկական սփյուռքը հսկայական է… Եվ նրանցից շատերն Արևմուտքում զբաղեցրել են և շարունակում են զբաղեցնել բավական բարձր դիրքեր: Այսօր այդպիսի մարդիկ արդեն շատ են նաև հայկական քաղաքականության մեջ: Իսկ նշանակում է՝ ռիսկ կա, որ արևմտյան սփյուռքը կարող է աջակցել բողոքի ելույթներին»:

Մյուս կողմից՝ նշում է Գուսևը, որոշակի հանգամանքներում տվյալ սցենարը կարող է և չգործել: «Հայաստանի այսօրվա մայրաքաղաքը բավական անշուք տեսք ունի…,- նշել է նա:- Հարց է առաջանում՝ ինչն է Արևմուտքում Սփյուռքի հարուստ և ազդեցիկ ներկայացուցիչներին խանգարում օգնել իրենց հայրենիքին և գոնե կարգի բերել Երևանը»:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում