Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Սառը ինտեգրացիոն ցնցուղ Հայաստանի համար. «Նեզավիսիմայա Գազետա»

«Նեզավիսիմայա Գազետա» թերթի կայքն անդրադարձել է Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցի ժամանակ երեկ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի գործադրմանը: Եթե քաղաքական ընդդիմությունը բողոքի դուրս գա, այն իշխանության համար սպառնալի բնույթ կստանա, գրում է կայքը:

Ինչպես հայտնի է դարձել «Նեզավիսիմայա Գազետա»-ին՝ ցուցարարների մեջ զգեստափոխված ուժայիններ են եղել, որոնք ցուցարարներին հրահրել են ավելի ակտիվ գործողությունների՝ առաջարկելով իրավապահների վրա քարեր նետել, նշվում է հոդվածում: Թերթն անդրադարձել է նաև լրագրողների նկատմամբ բռնություններին:

Հայաստանում դա էլեկտրաէներգիայի առաջին թանկացումը չէ, բայց ամենազգալին է: Ընդ որում՝ ինչպես ասում են փորձագետները՝ այն պայմանավորված չէ լուրջ տնտեսական պատճառներով, այլ կապված է կոռուպցիայի հետ: Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կհանգեցնի մուլտիպլիկացիոն ազդեցության և գների բարձրացման կբերի շատ այլ ոլորտներում: Գների այդպիսի բարձրացումը բացասաբար կանդրադառնա բնակչության ոչ հարուստ շերտերի կենսամակարդակի վրա: Իսկ փոխհատուցել կորուստները, ինչպես խոստանում է կառավարությունը, բոլորին չի հաջողվի, քանի որ Հայաստանի յուրաքանչյուր 6-րդ բնակիչ պատկանում է աղքատների դասին, նշվում է հոդվածում:

Պարբերականը հիշեցնում է, որ երբ իշխանությունները փորձեցին բարձրացնել հասարակական տրանսպորտի գինը, «Ոչ թալանին» շարժման ակտիվիստներին հաջողվեց հասնել գնի անփոփոխ մնալուն: «Ըստ ամենայնի, նրանք ուժ են զգացել և որոշել են կրկնել արդյունքը: Առավել ևս, որ ներկայիս ակցիայի մասշտաբն ավելի լուրջ է եղել»,- գրում է կայքը:

Հոդվածում բերվում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքը: Նա ասել է. «Հայաստանում սպասումներ կային, որ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) երկրի միանալուց հետո կյանքը կդառնա եթե ոչ ավելի ուրախ, ապա ավելի հեշտ: Ռուսաստանը տնտեսական աջակցություն կցուցաբերի իր տնտեսական գործընկերոջը: Մոտ երկու անգամ էլեկտրաէներգիայի թանկացումը Հայաստանի համար սառը ցնցուղ էր»: Նա նշել է, որ ընդդիմադիրները կարող են հիշեցնել, որ Ռուսաստանը գազի գինը 180 դոլարից նվազեցրել է մինչև 160 դոլար 1 000 խմ-ի դիմաց: Բայց, ինչպես նշել է Գրիգորյանը, 160 դոլար գնով գազը հասնում է միայն մինչև Հայաստանի հետ սահման: Հետո ռուսական «Գազպրոմն» այդ նույն գազը Հայաստանի քաղաքացիներին վաճառում է արդեն 260-280 դոլարով: «Եվ սա միայն մի օրինակ է: Ստացվում է, որ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցությունից ավելի շատ վնասներ ունի, քան օգուտներ: Դա ևս հասարակության համար շոկ էր: Սպասումները չարդարացան…»,- ասել է Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ «այսօրվա ակցիան Երևանում ոչ մի կապ չունի քաղաքական ընդդիմության հետ: Նրանք քաղաքացիական ակտիվիստներ են… Բայց եթե ընդդիմությունը բողոքի դուրս գա, այն ավելի մասշտաբային կդառնա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում