Ինչպես հաղորդում է The Guardian-ը, Սաուդյան Արաբիայում կկառուցվի աշխարհի ամենաբարձր շենքը: Այն կունենա մեկ մղոն բարձրություն (մոտ 1600 մետր) և կկոչվի Kingdom Tower` «Թագավորության աշտարակ»:
Kingdom Tower շենքի նախագծմամբ զբաղվել է Էդրիան Սմիթը, որը նաև նախագծել էր այս պահին աշխարհի ամենաբարձր շինությունը համարվող «Բուրջ խալիֆա» շենքը, որն ունի 828 մետր բարձրություն: Շինարարությամբ զբաղվելու է սաուդյան Kingdom Holding Company-ն: Նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ է 30 մլրդ դոլար: Ժամկետների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Kingdom Tower-ի ամենավերին հարկ բարձրանալու համար անհրաժեշտ կլինի ծախսել 12 րոպե: Շինությունը կունենա 3.5 մլն օգտագործելի մակերես, որտեղ կտեղակայվեն գրասենյակներ, հյուրանոց և բնակարաններ:
Kingdom Tower շենքը կառուցվում է ավելի մեծ Kingdom City նախագծի շրջանակում, որն իրենից ներկայացնում է փոքր քաղաք` 23 քառակուսի կմ տարածքի վրա և կունենա 80 հազար բնակչություն: