Գերմանական Հալե քաղաքում ընթացող թենիսի ATP շարքի մրցաշարում հաղթեց շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը:
Եզրափակչում շվեյցարացին կարողացավ հաղթել իտալացի Անդրեաս Սեպիին:
Ֆեդերեր – Սեպի` 7:6(1), 6:4
Եզրափակիչ հանդիպումը տևեց 1 ժամ 51 րոպե: Այդ ընթացքում Ֆեդերերը կարողացավ կատարել 14 էյս: Շվեյցարացուն հաղթանակի համար բավարարել է ընդհամենը մեկ բրեյկ:
Հարկ է նշել, որ Ֆեդերերն իր կարիերայի ընթացքում 8-րդ անգամ է հաղթում այս մրցաշարում: