Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Սահմանադրական փոփոխությունները նպատակ ունեն ապահովել քրեաօլիգարխիկ համակարգի նոր ստատուս քվոն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԻԺԻ փոխնախագահ, քաղաքագետ Գոռ Հակոբյանը։

-Վերջին շրջանում նոր կուսակցություններ են ձևավորվում, որոնք հայտարարում են ինստիտուցիոնալ ընդդիմություն դառնալու մասին։ Այսօր՝ 21-րդ դարում, հայ մարդուն ի՞նչ կարգախոսով է հնարավոր ոգևորել։

 -Հայ մարդը պետք է փորձի ապրել  քաղաքացիական կյանքով:

Իրավաքաղաքացիական գիտակցության արմատավորումը մեզ կօգնի ստեղծելու անվտանգ և բարեկեցիկ համակեցություն, իրավական պետություն: Կարծում եմ` ժամանակն է, որ մենք վերջ տանք լաց ու կոծին, գանգատներին, դժգոհություններին, թույլ ու անպաշտպան լինելու զգացումին և որոշենք ուղղակի ապրել ու արարել:

Մենք մեզ սահմանափակում ենք պատերազմով, շրջափակումով, փոքր ու անպաշտպան երկրի կարգավիճակով ու ինքներս մեզ դարձնում ենք անզոր, անպատասխանտու և մեր կյանքը ու ապագան հանձնում ենք ուրիշների ողորմածությանը:

Անհատաբար, տարբեր խմբերով, միավորումներով ու հետո ավելի մեծ շրջանակներում մենք պետք է հայտարարենք, թե ինչ ենք ուզում, ինչ ցանկություներ ու նպատակներ ունենք, ինչպես ենք պատկերացնում դրանց լուծումներն ու առանց վարանելու սկսենք այդ ամենը կերտել ու ապրել:

Ես ինքս հոգնել եմ մշտական «ոչ»  քաղաքական ու քաղաքացիական գործընթացներից, որոնք ստեղծում են բացասական մթնոլորտ, և ավելի կողմ եմ, որ սկսեն գործընթացներ «հանուն ինչ-որ բանի, այլ ոչ թե ընդդեմ: Գտնում եմ, որ նման դրական ու «հանուն» -ին ուղղված քննարկումնները,  մտորումները և դրանցից բխող տարբեր մակարդակներում անելիքները կոգևորեն մարդկանց: Հետո մեզ մոտ մի տեսակ էլիտար մոտեցում կա, որ հասարակության մեջ կան ինչ-որ մարդիկ կամ խմբեր, որոնք կոչված են մեզ փրկելու և տանելու լուսավոր ապագա, ու մենք սպասում ենք նրանց լուծումներին և մտքերի արգասիքին, սա իմ համար ընդունելի մոտեցում չէ,  ես հավատում եմ հետևյալ կարգախոսին. «Փոփոխությունը դու ինքդ ես, մի՛ սպասիր ուրիշներին կամ փրկիչներին»:

-Իսկ նոր ձևավորվող ուժերը նույնպե՞ս այդ հարցի պատասխանը չեն տալիս։ Մենք տարիներ շարունակ լսել ենք, որ ընդդիմադիր ուժերը պահանջում են ռեժիմի հեռացում, դրանից այն կողմ նրանք չեն անցել։ Հիմա նոր ուժերը արդյոք ձևակերպե՞լ են, թե ինչ են ուզում։

Նոր ուժերը դեռևս վերջնական չեն ձևավորվել, այդ իսկ պատճառով այժմ որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ: Սակայն կցանկանայի մի քիչ խոսել փոփոխությունների մասին:

Հայաստանում գերիշխում է փոփոխության 2 տարբերակ՝ մի դեպքում բռնի,  ահաբեկչության միջոցով  վերացնել կեղեքողներին, մյուս դեպքում, այսպես կոչված, իշխանափոխության կամ ռեժիմի փոփոխության գործընթացները: 25 տարվա ընթացքում, տարբեր նախագահների ու «իշխանությունների» ժամանակ այս տարբերակներից որևէ մեկը արդյունք չի տվել, և նաև որպես մասնագետ նշեմ, որ այս պահի դրությամբ Հայաստանում չկան նման հանգամանքներ ու նախապայմաններ: Նման տարբերակներով փոփոխությունը հնարավոր է, եթե դա իրականացվի արտաքին ուժերի կողմից և ներսում իմիտացիա ստեղծվի, որ ժողովուրդը հեղափոխություն է անում:

Երբ օգտագործում եմ փոփոխություն տերմինը, հասկանում եմ իրական ժողովրդավարական, հանրային բարիք ստեղծող, մարդկային արժանապատվությանն ու բարեկեցությանն ուղղված գործընթաց, սա շեշտում եմ, քանի որ իրականում  25 տարվա ընթացքում Հայաստանում մի քանի անգամ տեղի է ունեցել իշխանափոխություն կամ կեղծ փոփոխություն.  տարբեր կլաններ ու խմբավորումներ փոխարինել են իրար:

Կա երրորդ տարբերակը, որը ավելի շատ շրջանառվում է քաղաքացիական խմբերում և նպատակ ունի հզորացնել մարդ-քաղաքացի անհատին, որպեսզի նա դառնա փոփոխության կատալիզատոր և բերի ավելի մեծ արմատական փոփոխությունների: Այս տարբերակը ապացուցել է իր արդյունավետությունը, և կան փոքր հաջողություններ:

-Դուք որոշել էիք պայքարել սահմանադրության մեջ մարդու իրավունքներին վերաբերող դրույթները պահելու օգտին։ Ինչպե՞ս եք գնահատում սահմանադրական փոփոխությունների գործընթացը, ի՞նչ անելիքներ ունեք այս ոլորտում։

Այո՛: Փոփոխությունների ակտիվ գործընթացների ժամանակ մենք հանդես կգանք մեր դիրքորոշումներով: Ամեն դեպքում ես կարծում եմ, որ Սահմանադրական փոփոխությունները  ժողովրդի իրական պահանջից չեն բխում և նպատակ ունեն քրեաօլիգարխիկ համակարգի նոր ստատուս քվոն ապահովել:

-Սահմանադրական փոփոխությունները, ձեր կարծիքով, ի՞նչ կտան երկրին, քաղաքական հատվածին, հասարակությանը։

Մի բան է, թե ինչ է գրված սահմանադրության ու օրենքների մեջ, մեկ այլ բան է դրանց կիրառումը։ Օրինակ՝ աշխատանքային օրենսգրքում գրված է, որ մարդը շաբաթական պետք է աշխատի 40 ժամ, բայց այսօր հազարավոր մարդիկ աշխատում են օրական 12 ժամ՝ այսինքն՝  շաբաթական 60 ժամ ու ավելին։ Մի բան է, որ մենք ունենք լավ հնարավորություններ, մեկ այլ բան է այդ հնարավորություններն օգտագործելու կարողությունը, ուժն ու իմացությունը։ Մենք պետք է փորձենք գտնել լուծումներ և ճանապարհներ, որ  կարողանանք պարտադրել իրավունքի կիրառումը։

Իսկ ինչպե՞ս հասնել դրան, դա յուրաքանչյուրի՞ս անելիքն է, թե՞ քաղաքական կամ քաղաքացիական որևէ ուժ պետք է այդ օրակարգը ձևակերպի ու ներկայացնի հանրությանը, որ հանրությունն էլ ընտրելու հնարավորություն ունենա։

Առաջնահերթ դա յուրաքանչյուրիս անելիքն է: Կազմակերպությունները և խմբերը կարող են ներկայացնել իրենց լուծումները և ճանապարհները, ինչպես  արվում է կայացած պետություններում ու հասարակություններում, սակայն մեզ մոտ դեռևս թույլ է նման մշակույթը։

Ուղղակի ամեն մեկը, անհատաբար փոփոխվելով, իրենց  փոքր միջավայրում ստեղծում են նոր որակի համակեցություն, և նմանատիպ բազմազան համակեցությունների համագործակցության արդյունքում ստեղծվում է ավելի մեծ ու ընդհանրական համակեցություն՝ քաղաքացիական հասարակություն:

Ցավոք հայաստանյան պատկերացումներով նման մոտեցումը համարվում է ուտոպիա, և նշում են, որ հայերը ի վիճակի չեն նման ձևով փոփոխություններ անել, ու դրա համար հույսները դնում են փրկիչների ու դրսի ուժերի վրա, ու արդյունքում երկիրը գնալով  կորցնում է իր ինքնիշխանությունը, իսկ բնակչությունը դառնում է ավելի անտարբեր, անպատասխանտու և լքում է երկիրը:

Ընտրությունը մերն է՝ մենք՝ ինքներս դառնանք մեր փոփոխությունը և կերտենք մեզ համապատասխան իրական հասարակություն և պետություն, թե՞ հույսներս դնենք ուրիշների վրա ու սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի: Սակայն փորձը ցույց է տալիս, որ (նույնիսկ հազարամյա համբերությունը), մեզ բացի ցավից, տառապանքից, ստորացումից ու անմեղ մարդկային զոհերից այլ բան չեն տվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում