Friday, 29 03 2024
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը

Ավանդապաշտ Եվրոպան և հեղափոխական իրավիճակը

Հայաստանի հարցով ԵԱՀԿ համազեկուցողներ Ալեքսիս Ֆիշերն ու Ջոն Պրեսկոտը այսօր հայտարարություն են տարածել Հայաստանում առկա իրավիճակի վերաբերյալ, որում Հայաստանի իշխանություններին կոչ են անում ժողովրդավարական բարեփոխումների հարցում նախաձեռնություններից անցնել գործողությունների:

Մի հարց է առաջանում, իհարկե, թե իսկ ԵԽԽՎ-ն ու նրա համազեկուցողները ե՞րբ են Հայաստանի ժողովրդավարության հարցում անցնելու կոնկրետ գործողությունների և կատարելու իրենց պարտքը ԵԽ անդամ պետության քաղաքացիների առաջ: Իսկ այդ պարտքն այն է, որ ԵԽ տարատեսակ պաշտոնյաները պետք է ժողովրդավարության հարցում կոնկրետ աջակցություն ցույց տան Հայաստանի քաղաքացիներին, ոչ թե քաղաքականությամբ զբաղվեն Հայաստանի իշխանության հետ: Այլապես հայտարարությունները, թե Հայաստանում Մարտի 1-ից հետո ձերբակալվածների առկայությունն ու սպանությունների բացահայտված չլինելը «թունավորում են Հայաստանի քաղաքական միջավայրը», ծիծաղից բացի, որևէ այլ բան իշխանության մոտ առաջացնել չեն կարող:

Թերևս հայտարարության փոխարեն ավելի ազդեցիկ կլիներ այն, որ Հայաստան կատարած հաջորդ այցին համանախագահները Երևան գային հակագազներով և ամբողջ այցի ընթացքում դրանք չհանեին` մթնոլորտից չթունավորվելու համար: Թեև իհարկե, հասկանում ենք, որ հակագազը համանախագահներին կխանգարեր սնվել, իսկ հայկական խոհանոցի գայթակղությունն իսկապես մեծ է: Ընդհանուր առմամբ, եթե մի պահ մոռանանք, որ սա եվրաչինովնիկների հերթական հայտարարությունն է` Հայաստանի ժողովրդավարական իրավիճակի վերաբերյալ, հայտարարությունը բավական կոշտ է և արտացոլում է իրականությունը:

Բայց դատելով այն իրողությունից, որ Մարտի 1-ից երեք տարի անց ԵԽԽՎ համազեկուցողները դեռ կոչ են անում Հայաստանի իշխանությանը խոսքից գործի անցնել բարեփոխումների հարցում, վստահաբար կարելի է եզրակացնել, որ կա՛մ Եվրոպայում օրացուցային լուրջ խնդիրներ կան` տարեթվերի հետ կապված, կա՛մ էլ լուրջ խնդիրներ կան` համազեկուցողների գործունեության հետ կապված, որի արդյունքը փաստորեն զրոյական է: Թեև իհարկե, պետք չէ բացառել, որ տարբեր քաղաքական կոնյուկտուրաներում հնչած միևնույն բովանդակությունը կարող է ունենալ տարբեր ազդեցություն և արդյունք: Համենայն դեպս, ակնհայտ է, որ ներկայումս Հայաստանում բոլորովին այլ ներքաղաքական իրավիճակ է, և այդ իրավիճակի ֆոնին արդեն նմանօրինակ հայտարարությունները կամա, թե ակամա կարող են ունենալ բոլորովին այլ ռեզոնանս և ընկալում թե՛ իշխանական համակարգում, թե՛ հասարակական շրջանակներում և թե՛ արտաքին տիրույթում:

Հետաքրքրականն այստեղ այն է, որ ներկայիս բուռն ներքաղաքական իրավիճակում, երբ ընդդիմությունը` Հայ ազգային կոնգրեսը, անցել է ակտիվ գործողությունների փուլի, ԵԽԽՎ համազեկուցողները իրենց հայտարարությամբ ոչ թե փորձում են նպաստել իրավիճակի հավասարակշռմանը և որոշակի աջակցող ձևակերպումներ հղել իշխանությանը, այլ բավական հստակ տոնով հանձնառություններ են դնում իշխանության վրա: Այդ համատեքստում ուշագրավ է նաև ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը, որը ևս հրապարակվեց Հայաստանի բուռն ներքաղաքական իրավիճակի ֆոնին և որում ևս ամանևին փորձ չկար այսպես ասած «պահել» իշխանությանն ընդդիմության ակտիվության այս փուլում, այլ կային բավական կոշտ ձևակերպումներ և գնահատականներ: Այլ կերպ ասած` անցած ժամանակահատվածում սովորաբար դիվանագիտական նրբություններով իշխանությանն աջակցած միջազգային կառույցներն այս անգամ կարծես թե չեն ցուցաբերում այդ դիվանագիտական նրբությունը:

Մեծ հաշվով, գուցե նմանօրինակ շեշտադրումներ եղել են նաև նախկինում, բայց մի բան է, երբ դրանք լինում են ընդդիմության հարաբերական պասիվ և դանդաղ մարտավարության շրջանում, մեկ այլ բան, երբ ընդդիմությունը իրար հետևից գումարում է բազմամարդ հանրահավաքներ և նաև որոշակի վերջնագրային տոն հաղորդում իր ռիտորիկային:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում