Հունաստանում բանկային դեպոզիտներից չորեքշաբթի դուրս է բերվել ռեկորդային՝ 820 մլն եվրո գումար՝ փոխանցում է Capital.gr պորտալը։
Երկուշաբթի միջոցների արտահոսքը կազմել է 300 մլն եվրո, երեքշաբթի՝ 400 մլն եվրո։
Ավանդատուները դուրս են բերում միջոցները՝ կապված Հունաստանի և վարկատուների միջև բանակցությունների անորոշության հետ՝ հայտնում են բանկային ոլորտի աղբյուրները։ Քաղաքացիները վախենում են նաև կապիտալի նկատմամբ վերահսկողության հնարավոր սահմանումից և միջոցների դուրսբերման սահմանափակում ներմուծելուց։
Նշենք, որ ԵԿԲ-ն չորեքշաբթի 1.1 մլրդ եվրոյով ավելացրել է վարկերի ծավալի առաստաղը, որը տրամադրվում է հունական բանկերին արտակարգ օգնության ծրագրի շրջանակում՝ հասցնելով 84.1 մլրդ եվրոյի։