Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«ՄԻԵԴ-ում տեղի չի ունեցել դատավորի ընտրություն, առավել ևս՝ Արմեն Հարությունյանի ընտրությունը»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության անդամ Տիգրան Եգորյանը:

Պարոն Եգորյան, օրերս Փարիզում ՄԻԵԴ-ի դատավորների ընտրության հանձնաժողովն իր նիստում Եվրադատարանում Հայաստանի դատավորի պաշտոնում երաշխավորել է Հայաստանի նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանին: Ինչպե՞ս եք գնահատում այս փաստը։

top

– Որպեսզի ամեն ինչ պարզ լինի, պետք է արձանագրել, որ տեղի չի ունեցել դատավորի ընտրություն, առավել ևս՝ Արմեն Հարությունյանի ընտրությունը։ Տեղի է ունեցել ԵԽԽՎ կոմիտեի նիստ, որտեղ թեկնածուների հետ անցկացվել են հարցազրույցներ, որոնց արդյունքում կոմիտեի կողմից հրապարակված ընթացիկ զեկույցում կոմիտեն տեղեկացնում է, որ Արմեն Հարությունյանը կոմիտեի կողմից երաշխավորվում է որպես ՄԻԵԴ դատավոր պաշտոնի առավել նախընտրելի թեկնածու: Նշվում է նաև, որ Հարությունյանի և Լիանա Հակոբյանի ձայների տարբերությունը չնչին է եղել, գուցե մեկ-երկու ձայն՝ հօգուտ առաջինի:

Հիշեցնեմ, որ Լիանա Հակոբյանը, լինելով մի պետության ներկայացուցիչ, որը տարիներ շարունակ Ղարաբաղի հիմնախնդիրն ունի, չգիտեր՝ արտատարածքային իրավազորությունն ինչ է, իսկ մյուսը, բացի Կոնվենցիային չտիրապետելուց, նաև լրջագույն խնդիրներ ուներ ակադեմիական ազնվության առումով, քանի որ ԻԵՄ-ը բացահայտել է, որ նրա երկու դասագրքերում` հրատարակված 2005 և 2011թթ., առկա են գրագողության լուրջ դրսևորումներ:

Որևէ հիշատակում չկա երրորդ թեկնածուի՝ Արա Ղազարյանի մասին։ Հաշվի առնելով այն, որ ԵԽ բոլոր մարմինների, և հատկապես դատավորների թեկնածուների ընտրության արդյունքներով, թե՛ խորհրդատվական մասնագիտական խումբը, թե՛ կոմիտեն պարտավոր են պահպանել չեզոք և հակիրճ պաշտոնական խոսք, այստեղ ասված ամեն մի բառ կարևորվում է։ Այս երկու թեկնածուների անունների մատնանշմամբ ցուցակն ուղարկվել է ԵԽԽՎ լիագումար նիստի քվեարկության։ Սա դեռ չի նշանակում, որ նախ` այդ թեկնածուները կամ այդ ցուցակը քվեարկվելու է, և նրանցից ինչ-որ մեկը անպայման ընտրվելու է որպես դատավոր։ Շատ հանգիստ կարող է ԵԽԽՎ լիագումար նիստում այդ ցուցակը մերժվել։ Երկրորդ՝ սա չի նշանակում և հնարավոր չէ պնդել, որ Արմեն Հարությունյանը  անպայման կընտրվի, քանի որ այնտեղ նշված է չնչին առավելության մասին։ Դեպքեր են եղել, երբ չերաշխավորված կամ ավելի քիչ ձայն հավաքած թեկնածուն է ընտրվել։

– Այսինքն՝ մենք այս փուլում գործ ունենք ոչ թե արդյունքի, այլ գործընթացի հե՞տ։

– Այո, մենք անցանք ներպետական փուլը, նաև ԵԽ իրավասության ներքո գտնվող փուլերից մեկը՝ մասնագիտական խորհրդատվական խմբի փուլը, անցանք կոմիտեի հարցազրույցների փուլը, և հրապարակվեց կոմիտեի որոշումը երաշխավորությունների վերաբերյալ։ Հիմա առջևում կա ևս երկու փուլ։ Դրանցից մեկը ԵԽԽՎ քվեարկությունն է։ Հաջորդ երկու փուլերից յուրաքանչյուրում հնարավոր է բեկում։ Որպես արդյունք՝ մենք չենք ունենա դատավոր։

– Մինչև վերջերս խոսվում էր այն մասին, որ այս ընտրությունն էլ կարող է չկայանալ։ Դուք նույնպես բարձրաձայնել էիք այդ մրցույթի անաչառության վերաբերյալ կասկածների մասին։ Հիմա դարձյալ պնդո՞ւմ եք, որ նույնիսկ ԵԽ-ում մենք ունենք խնդիրներ օբյեկտիվության հաստատման առումով, այդ թվում՝ ԵԽ-ում կայանալիք փուլերում։

– Իհարկե, այն ամենը, ինչ հայտարարել ենք, բոլոր փաստերը, որոնք բացահայտել ենք, մենք պնդում ենք։ Այն բոլոր մտավախությունները, որոնց մասին խոսել ենք, առկա են՝  հաշվի առնելով այս ընթացքը։ Կարող ենք արձանագրել հետևյալ փաստերը, որ ԵԽ կոմիտեն երաշխավորել է մի թեկնածուի (էական չէ՝ ձայների չնչի՞ն, թե՞ ավելի մեծ առավելությամբ), որի կողմից, ըստ իր հայտարարության և ըստ համապատասխան հրատարակության, հրատարակված գրքերից երկուսը մենք ստուգել ենք, և երկուսում էլ հայտնաբերվել են խայտառակ գրագողության դրսևորումներ։ Կոնկրետ ռուս հեղինակի դասագրքերից թարգմանություններ կան, որոնք համապատասխան և պատշաճ հղումներով ապահովված չեն եղել և ակադեմիական առումով համարվում են գրագողություն։ Փաստն այն է, որ ԵԽԽՎ համապատասխան կոմիտեն երաշխավորել է մի թեկնածուի, որը գրագող է։ Սա կլինի Վենետիկում Հռոմի պապը թե Եվրոպայում ԵԽԽՎ կոմիտեն, էական չէ։ Փաստն այն է, որ այդ մարդիկ երաշխավորել են նրան։ Փաստն այն է, որ երաշխավորողները հենց այն մարդիկ են, ում համար բացարձակապես նորմալ է համարվում գրագողության երևույթը։ Հենց դրա համար էլ մեր կազմակերպության անունը, ասենք, միայն իրավունքի Հայաստան չէ, այլ «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան ՀԿ:

– Պարոն Եգորյան, խոսվում է նաև այն մասին, որ Արմեն Հարությունյանի անվան հետ կապված են կոռուպցիոն խնդիրներ Ուկրաինայում, Ղազախստանում։ Այս առումով տեղեկություններ ունե՞ք։

– Ես տեղյակ եմ, որ կան խնդիրներ, նույնիսկ որոշ ուկրաինական աղբյուրներում, բացի մտահոգություններից, նաև նրա կողմից ղեկավարված ՄԱԿ-ի առաքելության գործունեության գնահատման ստուգման կապակցությամբ դիմում ուղարկելու անհրաժեշտության մասին է հայտնվում, հենց այն առաքելությունն է, որի մասին նա շատ հաճախ բարձրաձայնում է։

Բոլոր պատգամավորների մասին, որոնք նորմալ են համարել երաշխավորել մի թեկնածուի, որը գրագողությամբ է զբաղվել, մի կարծիքի ենք, և բնավ նշանակություն չունի՝ նրանք մեր պետությա՞ն, թե՞ պետությունից դուրս գտնվող գործիչներ են: Մեզ համար իրավունքն ու օրինականությունը գործում են ամենուր և բոլորի նկատմամբ։

– Իսկ ձեր ներկայացրած դիտողությունները, կարծիքներն ազդեցություն ունեցե՞լ են այս հանձնաժողովի հարցազրույցների վրա։

– Կարծում եմ՝ այո։ Հետագայում հնարավոր է, որ հանգամանորեն պարզաբանենք, բայց ոչ հիմա։ Միանշանակ է, որ դրանք ազդեցություն ունեցել են և դեռ կազդեն հետագա փուլերի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում