Եվրոգոտուց Հունաստանի դուրս գալու ռիսկերը և պոնտենցիալ դեֆոլտը ստիպել են հույներին փնտրել իրենց միջոցների պահպանման բոլոր հնարավոր ուղիները։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Vaultoro.com-ը, որն իր հաճախորդների համար բիտքոինով առևտուր է իրականացնում, հայտնել է, որ տևական բանակցային գործընթացի շրջանում առևտրային հարթակի հույն օգտատերերի թիվն աճել է 124 տոկոսով։
Հունական ճգնաժամը բիտքոինի արժեքը բարձրացրել է 7 տոկոսով՝ հասցնելով 252.05 դոլարի։ Այսպիսով՝ բիտքոինը ցուցաբերել է երկամսյա առավելագույն ցուցանիշ։
«Որոշ մարդիկ մտադիր չեն սպասել կառավարության որոշմանը։ Նրանք հոգում են ընտանիքների և իրենց խնայողությունների մասին՝ վախենալով բանկերի փակվելուց, նրանք իրենց խնայողությունները տեղափոխում են այլ ակտիվներ, օրինակ՝ ոսկի կամ բիտքոին»,- ասել է Vaultoro.com-ի համահիմնադիր Ջոշուա Սցիգալան։